Երեք տարբեր պատմություն, բայց երեքն էլ ձախողված իրավական համակարգի և արդարադատության մասին:
2018 ապրիլին տեղի ունեցած իրադարձության մասով դատավճիռ են կայացնում 7 և ավելի տարի անց՝ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով: Մարդն իր ոտքով ներկայանում է, ինքնաթիռից ոտքը դուրս դնելուն պես կալանավորում են:
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին հորինած քրեական գործով, հարյուրավոր ոստիկանների հսկողության տակ ընթացող արագացաված «դատական» պրոցեսով բանտարկում են 2 տարով:
2024-ի հուլիսին կայացած խմբակային սպանության մեջ մեղադրյալների դատին երեկ հենց դատարանում սպանվածի մայրը դանակով հարվածում է մեղադրյալներից մեկին:
Մի պահ պատկերացրեք՝ ինչի մեջ ենք ապրում և թե ինչի է վերածել #nիkոլ-ը մեր արդարադատության համակարգը: Հիվանդ համակարգի ունքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ է հանել:
Եվ այս ամենը՝ հանուն իր իշխանության հարատևման:
Իսկ օրեր առաջ ԵՄ դեսպանը ուրախ և զվարթ շնորհավորում էր արդարադատության նախարարին ոլորտի իբր թե բարեփոխումների հաջող ընթացքի համար և այս առիթով 5.5 միլիոն եվրո բյուջետային աջակցություն շնորհում: Երեսպաշտությունը հո պոզով ու պոչով չի՞ լինում:
Հովհաննես Ավետիսյան