Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Սյունիքում տեղացած կարկտից վնասվել է յոթ համայնք

 Սյունիքում տեղացած կարկտից վնասվել է յոթ համայնք
24.05.2012 | 01:43

Մայիսի 22-ին Սյունիքում տեղացած կարկտից վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի պտղատու այգիներն ու բանջարանաբոստանային ցանքատարածքները: Կարկտին հաջորդած սելավի պատճառով Շվանիձորում փլվել են երկու տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր, վտանգվել են առանձնատներ: Սելավների պատճառով շարքից դուրս է եկել նաև Շվանիձորի ոռոգման համակարգը: Ջրաբերուկներն ու տիղմը փակել են նշված գյուղի հիմնական ճանապարհները: Ներկայումս գործում է միայն գյուղն արտաքին աշխարհին կապող մայրուղին:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության, մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովն առաջիկա օրերին կուսումնասիրի և կգնահատի բնության աղետաբեր տարերքի` վերոնշյալ համայնքներին հասցրած վնասի չափերը:
Ըստ նույն աղբյուրի, տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ