Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Լյուդմիլա Պուտինան շատ է տառապել

Լյուդմիլա Պուտինան շատ է տառապել
16.06.2013 | 00:23

Երբ մարդիկ երկարատև ամուսնությունից հետո հեռանում են իրարից թեկուզև փոխադարձ համաձայնությամբ, նրանցից գոնե մեկը լուրջ անձնական ողբերգություն է ապրում: Պուտինների բաժանության դեպքում զոհը Լյուդմիլա Պուտինան է: Օրեր առաջ ռուսական հեռուստաընկերությունների ցուցադրած փոքրիկ ռեպորտաժը, որում արդեն նախկին ամուսիններն ասում էին, թե որոշել են բաժանվել, թվում էր, թե վաղուց հանրությանը հայտնի ու ոչինչ չասող մի լուր է: Ով կմտածեր, թե կնոջ` Լյուդմիլայի, առաջին հայացքից հարցին թեթևորեն նայող կնոջ, դիմակի տակ տառապած հոգի է: Օլեգ Բլոցկու «Վլադիմիր Պուտին. կյանքի պատմությունը» գրքում Ռուսաստանի նախկին առաջին տիկինը պատմում է այն դժվարությունների մասին, որոնց նա բախվել է վերջին 20 տարիների ընթացքում: Պատմելով ամուսնու` Վլադիմիր Պուտինի մասին, Լյուդմիլան օգտագործել է այնպիսի բառեր, ինչպիսիք են` «փորձություններ», «ստուգում», «համբերել», «սպասել»: Նա մի քանի անգամ կրկնում է, որ ամուսնու նկատմամբ չարություն չունի, սակայն նշում է, թե «կոշտ և բարդ» մարդու հետ ամուսնացած լինելը հեշտ չի եղել: Նա ասել է, թե ամուսինն իրեն փորձության է ենթարկել իրենց ողջ համատեղ կյանքի ընթացքում: Փաստորեն, Լյուդմիլա Պուտինան ծանր կյանք է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և հիմա կկարողանա ազատ շունչ քաշել, առավել ևս, որ պարտավորվածություն չունի հանրության առջև ներկայանալու իբրև առաջին տիկին:

Դիտվել է՝ 3438

Մեկնաբանություններ