Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ով փնտրում է, նա անպայման գտնում է իր ճանապարհը

Ով փնտրում է, նա անպայման գտնում է իր ճանապարհը
10.07.2025 | 12:12

Վերջին երեք օրերի ընթացքում մի քանի տասնյակ հարցում եմ ստացել, թե կա՞ արդյոք ելք այս իրավիճակից, ի՞նչ հավանական սցենարով է հնարավոր գտնել այդ ելքը։

Ես կարծում եմ, որ ելք կա, ընդ որում, մի քանի ճանապարհով, որոնցից յուրաքանչյուրն էլ դժվար է, բայց հաղթահարելի։

Այդ ելքերից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է էմոցիաների զսպում, սառը և կշռադատված աշխատանք։

Քաղաքականության մեջ չե՛ն կարող լինել անելանելի իրավիճակներ, բայց քաղաքականությունը նախ և առաջ ռեսուրսների մրցավազք է։

Ով փնտրում է, նա անպայման գտնում է իր ճանապարհը:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ