Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Լոլիկի ցանքերին նույնպես վտանգ է սպառնում

Լոլիկի ցանքերին նույնպես վտանգ է սպառնում
14.12.2012 | 21:52

Հանրապետություն ներմուծվող տնկանյութի նկատմամբ պետք է խստացնել հսկողությունը : Այս մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ խնդրի կապակցությամբ շուտով առաջարկություն կներկայացվի սննդամթերքի անվտանգության ծառայությանը , քանի որ բուսասանիտարական հսկողությունը նրանց կողմից է իրականացվում: Ծառայությունը վնասատուի մուտքը մեր երկիր կանխելու համար անմիջապես սահմանի վրա կկատարի տնկանյութի ախտահանում (բեռնախցիկներում, պահեստներում և այլն):

Այսօր ոչ միայն կարտոֆիլի ցանքատարածություններին է վտանգ սպառնում, այլև լոլիկի: «Շատ կարևոր հարց է գտնել վնասատուի դեմ պայքարի ամենախոցելի ժամանակահատվածը , որովհետև այն տարբեր փուլեր է անցնում իր զարգացման ընթացքում: Կան մեծաքանակ թունաքիմիկատներ, որոնք երբ սրսկում ենք վնասատուի ձվադրած ձվերի վրա, բացարձակապես արդյունք չի տալիս, այն ազդեցություն չի թողնում նաև թիթեռ դարձած վնասատուի վրա: Պետք է ուշադիր լինել և «ֆիքսել» այն պահը, երբ թրթուրի փուլում է (միայն այդ ժամանակ են շատ զգայուն), նոր սկսել պայքարի միջոցառումները»,-խորհուրդ տվեց փոխնախարարը:
Ի դեպ, այս տարի լոլիկի արտադրության ծավալները մոտ 280 հզր տոննա է կազմել, կարտոֆիլինը 60-70 հզր տոննա, ինչը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3749

Մեկնաբանություններ