ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ ...

ԱՍՈՒՄ ԵՆ ...
11.10.2011 | 00:00

...թե ամենահետաքրքիր լուրերը, պատմությունները, անեկդոտները կարող ես լսել իշխանական միջանցքներում: Այս «պատմությունը» (իրականում` անեկդոտը) մեր թերթին պատմեց հայտնի պաշտոնյաներից մեկը, երբ նախագահականում սպասում էինք Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի համատեղ ասուլիսին:
Եվ ուրեմն` եվրաչափանիշներով ապրող հայտնի հոգևորականի նույնքան հայտնի սուպեր ինամարկան կորչում է: Աստծու ծառան իր հոգևոր եղբայրներից մեկին հարցնում է` ի՞նչ անի, ո՞նց անի, որ գտնի: Վերջինս խորհուրդ է տալիս` հավաքել իր թեմի, նաև մնացյալ հոգևոր սպասավորներին և կարդալ տասը պատվիրանները. «Երբ կհասնես «Մի՛ գողացիր»-ին, խոսքդ ընդհատիր, ուշադիր նայիր, թե ով է այդ պահին գլուխն ապաշխարաբար խոնարհում»:
Մի քանի օր հետո հանդիպում են սույն հոգևորականն ու նրա հոգևոր եղբայրը։ Տիրոջ բարձրաստիճան ծառան ասում է` գիտե՞ս, մեքենաս գտա: Ինչպե՞ս, հարցնում է մյուսը:
-Դե, քո ասածի պես հավաքեցի բոլորին, կարդացի պատվիրանները, երբ հասա` «Մի՛ շնացիր»-ին, հանկարծ հիշեցի, թե որտեղ եմ թողել...

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ