ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    20.12.2013| 00:17
    ...թե ՀԱԿ-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետևում, ինչպես միշտ, կանգնած են ՀԱԿ-ը սնուցող հայտնի` իշխանությունից հեռացած, ինչպես նաև մերձՀՀԿ-ական ու մերձԲՀԿ-ական ուժերը:
  • Ասում են...

    Ասում են...

    13.12.2013| 00:40
    ...թե Գագիկ Ծառուկյանին օրերս ոչ պատգամավորական «կորպուսից», սակայն բավականին մտերիմ մարդկանցից մեկը գլխի է գցել, որ մամուլում ինչ-որ բան է գրվում ԲՀԿ-ի մասին, ներկայացվում է իրեն, որ ինքը «զայրանա», ասի` գնացեք հակառակն արեք, հակառակը հայտարարեք, որ ԲՀԿ-ում «որոշներն» անվերջ անելիք ունենան:
  • Ասում են...

    Ասում են...

    10.12.2013| 00:28
    ... թե հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ, Հովիկ Աբրահամյանի հանգույն, ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք այդպես էլ վարչապետ չդարձան: Ընդ որում, նրանց թիվն այնքան էլ քիչ չէ:
  • Ասում են...

    Ասում են...

    06.12.2013| 01:12
    …թե ՀՀԿ-ում կրկին սրվել է Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի թևերի միջև պայքարը: Ի դեպ, Աբրահամյանն այս գործի համար նաև ոտքի է հանել խնամուն ու նրա «կայազորին»:
  • Ասում են...

    Ասում են...

    03.12.2013| 11:14
    ...թե որոշ շրջանակներում խիստ մեծ տարակուսանք է առաջացրել ՀՅԴ «լայնամասշտաբ» ոգևորությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի առնչությամբ արտահերթ ԱԺ նիստ հրավիրելու խնդիրը:
  • Ասում են...

    Ասում են...

    29.11.2013| 00:28
    ...թե ԲՀԿ խորհրդարանական պատգամավորներից ոչ բոլորն են ստանում Գագիկ Ծառուկյանի նշանակած երկու հազարական դոլար «նպաստը»: Կան հավասարներ, էլ ավելի հավասարներ և չհավասարներ:
  • Ասում են...

    Ասում են...

    26.11.2013| 01:47
    ...թե այս օրերին, բացի Պուտինի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից, ռուսական երևացող և չերևացող չինովնիկների անչափ մեծ կաստա է «շրջում» հայաստանյան թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական կուլիսներում:
  • Ասում են...

    Ասում են...

    22.11.2013| 00:09
    ...թե Քոչարյանի կողմնակիցներն արել և անում են ամեն ինչ, որ Պուտինը հանդիպի երկրորդ նախագահի հետ, որպես մաքսիմում ծրագիր, և որպես մինիմում ծրագիր, գոնե մի քանի րոպե, խիստ ջերմ բարևի-պաչի նրան, խոսի հետը եղանակից, գազետից-բանից, անցնող-դարձողից, որ մերձԲՀԿ-ական «կամերաները», կայքերը նկարեն, սփռեն հետգրությամբ առ այն, որ Պուտինը «դաբրո» տվեց Քոչարյանին. շուտով նա կվերադառնա մեծ քաղաքականություն:
  • Ասում են...

    Ասում են...

    19.11.2013| 00:49
    ...թե իշխանական վերին էշելոնում հատուկ քննարկման առարկա է եղել խորհրդարանում տիրող մթնոլորտը, մասնավորապես, անվերջ տուրուդմբոցների առարկա դարձող գործուղումների թեման, որն ահավոր թափ է հավաքել խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք:
  • Ասում են...

    Ասում են...

    15.11.2013| 00:23
    ...թե ՀՀԿ-ում կրկին սեղմվել է օղակը Հովիկ Աբրահամյանի շուրջը: Առաջին պատճառն այն է, որ վերջինս կամայականություն թույլ չտա բյուջեի քննարկումների ու քվեարկության ժամանակ, ինչը բոլոր բյուջեների ժամանակ նկատվել է: Երկրորդ պատճառն էլ Արարատի ընտրություններն ու ցեմենտի գործարանի «շուրջ» տիրող «վիճակն» է, ուր, ըստ չար լեզուների, կառավարումն իրականացնում է Աբրահամյանի որդին: