Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ալեքսանյանը «կոպեկներ» է տալիս

Ալեքսանյանը «կոպեկներ» է տալիս
06.04.2018 | 00:49

Մինչ կառավարությունը որոշում է Սամվել Ալեքսանյանին հերթական արտոնյալ պայմանները տալ, նրա ձեռնարկություններում ու «սիթիներում» աշխատողները կրակն են ընկել մեծահարուստի ագահության ձեռքը: Նշենք, որ կառավարությունն այսօր մաքսատուրքից ազատման հարկային արտոնություն է տվել «Ալեքս տեքստիլ» ընկերությանը: Ընկերությունը 706 միլիոն դրամի տրիկոտաժե գործվածք, թելեր, կոճակներ և այլ տեքստիլ պարագաներ է ներկրել ոչ ԵԱՏՄ անդամ-երկրներից:


Եթե կառավարությունն արտոնություն է սահմանում, որ ոչ միայն օլիգարխի, այլև նրա աշխատողների ֆինանսական վիճակն ավելի լավանա, ապա թյուրիմացության մեջ է: Ալեքսանյանի տեքստիլում աշխատողները «կոպեկներ» են ստանում: Նրանք բողոքում են նաև, որ ամեն կերպ փորձում են «չեպեներ» գտնել, որպեսզի չեղած աշխատավարձից պահումներ անեն: Ավելին, մեր տեղեկություններով, ժամանակին դրսից եկած մասնագետները հեռացել են, քանի որ Ալեքսանյանը նսեմացնող աշխատավարձ է սահմանել նրանց համար, օրումեջ էլ նոր պահանջներ է ներկայացրել:
Հիմա այս վիճակում կառավարությունը արտոնություն է տալիս, որ օլիգարխ-պատգամավորն ավելի հարստանա՞, իսկ նրա աշխատողները շարունակեն «կոպեկնե՞ր» ստանալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ