Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

«Հայ Առաքելական Եկեղեցին անհաղթահարելի է, և անօգուտ է նրա դեմ սուր ճոճելը»

«Հայ Առաքելական Եկեղեցին անհաղթահարելի է, և անօգուտ է նրա դեմ սուր ճոճելը»
18.10.2025 | 11:09

Վեհափառի անունը հիշատակող գաղտնալսման հիմքով քրեական վարույթի նախաձեռնությունը բացահայտ ապօրինի և քաղաքական բնույթի քայլ է։

Ձայնագրությունը ստացվել է գաղտնի, անօրինական ճանապարհով և չի կարող ծառայել որևէ իրավական նպատակի։ Սա իշխանությունների կողմից վարվող հակաեկեղեցական արշավի հերթական դրվագն է՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես հասարակության ամենահարգված և ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցի հեղինակությանն ու Վեհափառ հայրապետի հանդեպ հանրային վստահության խարխլմանը։

Այս ամենը վկայում է, որ գործը իրավական հարթության հետ որևէ կապ չունի և ամբողջությամբ քաղաքական է՝ ուղղված ազգային ինքնության և հավատքի վրա հենված մեր ամենահին ազգային հաստատության՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Եկեղեցին պետք է պաշտպանվի պետական շահարկումներից, իսկ հակաեկեղեցական քարոզչությունը՝ դադարեցվի։

Սակայն հասկանալով, որ այս սրբապիղծ իշխանությունների նպատակը հենց այդ քարոզչության շարունակումն է, հորդորում եմ ընդդիմությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր եկեղեցին ու Վեհափառ հայրապետին։

Վեհափառ հայրապետին և իմ կողմից շատ սիրված Նաթան սրբազանին մաղթում եմ տոկունություն և հիշեցնում այս սրբապիղծներին՝ Վեհը որտեղ նստի՝ այնտեղ է լինելու Վեհարանը։

Վերջում ինչպես արդարացիորեն ասել է Տ. Միքայել սրբազանը․

«Նրանք, ովքեր դուրս կգան Եկեղեցու դեմ, կհայտնվեն պատմության աղբանոցում։ Հայ Առաքելական Եկեղեցին անհաղթահարելի է, և անօգուտ է նրա դեմ սուր ճոճելը»։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ