Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Հեշտ, հանգիստ ու սահուն մի ամբողջ ողբերգության հիշողություն տվեցիք բռնաբարելու

Հեշտ, հանգիստ ու սահուն մի ամբողջ ողբերգության հիշողություն տվեցիք բռնաբարելու
26.10.2025 | 13:52

Վայելեք «Իրական Հայաստանի» գարշահոտությունը: Այն դեռ երկար է բուրելու ու երբեք չթեքվեք պարզելու համար, թե որտեղից է գալիս այդ գարշահոտությունը: Այն գալիս է մեզանից յուրաքանչյուրից` ուսյալից, անկիրթից, անվանի գիտնականից ու հասարակ քաղաքացուց: Մենք ինքներս, մեր ձեռքերով ստեղծեցինք այն աղբահորը, որտեղ բուծվեցին ու սնուցում ստացան այսօրվա իշխանական մակաբույծները:

Այդքան հեշտ, հանգիստ ու սահուն մի ամբողջ ողբերգության հիշողություն տվեցիք բռնաբարելու, լռությամբ ու «ըմբռնումով» տարաք ազգային հիշողության համար մեկ հուշահամալիրի պղծումն ու ավերումը ու շարունակում ենք տռճիկ տալ ֆեստիվառների գարշահոտ երաժշտության տակ:

Հենց այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստած կրթված ու զարգացած ակադեմիականները, հատկապես այն պատմաբանները, ովքեր խելոք դեմքերով խոսում ու գրում են ազգային պատմության ողբերգական էջերի մասին, չհասկանալու ու չտեսնելու տալով մեր աչքի առաջ իրական ռեժիմով գրանցվող ողբերգական էջերը: Ախր ո՞նց խոսեն ու գրեն, աշխատատեղ, աշխատավարձ, պարգևներ, դրամաշնորհներ, ճանաչում կա, ո՞նց միանգամից զրկվեն դրանից:

Վաղվա Օհանավանի ճակատամարտի մասնակիցներին հաջողություն եմ մաղթում ու ցանկանում եմ հիշեցնել, որ ի տարբերություն Տաթևի վանքի ձորի, Հովհանավանքի ձորը նույնքան խորը լինելով, զուրկ է բուսականությունից, հետևաբար ջախջախվելու հավանականությունն ավելի մեծ է...

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ