ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Երբ Արցախում էի

Երբ Արցախում էի
07.05.2025 | 16:24

Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական, բարեկամական հարաբերություններով։

Ոմանք նաև իմ տանն են հյուրընկալվել. նստել ենք սեղանի շուրջ, քննարկել ապագան՝ մի ապագա, որտեղ Արցախը հայկական էր՝ ոչ միայն փաստաթղթով, այլև էությամբ։

Այսօր այդ մարդկանց մի մասը չկա, մի մասը հիշողության կորուստ ունի… մնացել են եզակիները՝ իսկականները, նրանք, ովքեր անձնական քաղաքական նպատակներ չունեին, ովքեր ոչ թե գործուղված էին, այլ Հայրենիք էին գալիս, միասին կռիվ էինք տալիս այդ Հայրենիքն ունենալու համար։

Այդ հարաբերությունները միաժամանակ պարզ են ու անսահման խոր։

Հիմա լռությունը կամ դատարկ աղմուկը միայն մարդկային չէ՝ այն քաղաքական է։ Դա արդյունք է այն մտայնության, որտեղ Արցախը կարևոր էր այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր էր դրա միջոցով քաղաքական արժեք ձևավորել։

Իսկ երբ Արցախը դարձավ պետական պարտության, ոչ թե քարոզչական հաղթանակի դաշտ, այն կորցրեց իր «արժեքը» շատերի համար։

Ձեր լռությունը մեզ համար դատավճիռ է։ Ձեր անհամարձակությունը՝ մեր վիրավորանքի շարունակություն։ Դուք չեք կարող խոսել ժողովրդավարությունից ու համազգային շահից, երբ փաստացի համակերպվել եք Արցախի կորստի հետ՝ առանց պատասխանատվության, առանց վերաիմաստավորման, առանց որևէ արժանապատիվ քայլի։

Արցախի հարցը գոյության հարց է։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ անզիջելի։ Ոչ մի ընտրություն, ոչ մի քաղաքական վերադասավորում ու նույնիսկ խաղաղության խոստում չի կարող փոխարինել արդարությանը։

Սա ողբ չէ, դատապարտող խոսք չէ։ Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ։

Արցախը չի կորել…

Արցախի Հանրապետություն, ք. Մարտունի, 29 օգոստոսի, 2022 թ.

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Գագիկ Կարապետյանի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3310

Մեկնաբանություններ