Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Հետո էլ էս խեղճ ժողովրդին մեղադրում են, որ ոտքի չի կանգնում

Հետո էլ էս խեղճ ժողովրդին մեղադրում են, որ ոտքի չի կանգնում
07.07.2025 | 17:06

7/24 սկզբունքով մեր ժողովրդին ներկայացվում են ամենատարբեր աղետալի իրավիճակների սցենարներ։ Մեկն ասում է՝ Սյունիքն արդեն հանձնված է, մյուսն ասում է՝ 300.000 ադրբեջանցիներ շուտով կգան այստեղ, երրորդը աղաղակում է, թե քանդելու են մեր եկեղեցիները, չորրորդը գուժում է՝ թուրքերը լցված են Հայաստանի տարբեր վայրերում ու բոլորիս թիրախավորել են, հինգերորդը որպես կատարված փաստ է նշում Հայաստանի մասնատումը և Սևանա լճի հանձնումը թշնամուն։ Մի խոսքով, ում մտքով ինչ վատ բան անցնում է, որպես փաստ ու վերջին ճշմարտություն, մատուցում է ժողովրդին։

Այս բոլոր աղետների մեջ սովորական, հասարակ մարդը ինչպե՞ս կարող է պայքարի կամք ու, ընդհանրապես, ապրելու ձգտում ունենալ։

Երբ ընդդիմադիր դաշտում դիրքավորված մի շարք գործիչներ ու ԶԼՄ-ներ մարդկանց ոչ թե ուժեղ լինելու ոգի կամ խնդիրները լուծելու ճանապարհ են ցույց տալիս, այլ արդեն կատարված աղետի փաստագրում են անում, ապա սովորական ժողովուրդը չի կարող ձգտել որևէ լավ բանի։

Մեր ժողովուրդը բոլոր կողմերից ենթարկվում է տեղեկատվական ահաբեկչության։

Մի կողմից, իշխանությունը քարոզում է թրքասիրություն և ոստիկանների միջոցով պարտադրում հանդուրժել մի երկրի, որը մեր դարավոր թշնամին է, մեր արյան մեջ նստած թշնամի, մյուս կողմից, ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ նույն ժողովրդին օրը 24 ժամ ասում են, թե ամեն ինչ վերջացած է, երկիրը ծախված է, ապագան՝ ոչնչացված, կարճ ժամանակ անց թուրքը գալու է բոլորիս կոտորի։ Ու դրանից հետո էս խեղճ ժողովրդին մեղադրում են, որ ոտքի չի կանգնում։

Դուք եթե ամեն օր կարդաք մի գիրք ձեր մոտալուտ մահվան մասին, վստահ եղեք՝ գրքում նշված օրը կմեռնեք, եթե նույնիսկ լինեք կատարյալ առողջ։

Մի սպանեք մեր ժողովրդի ոգին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3232

Մեկնաբանություններ