«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Արժի հետաքրքրվել, թե ով է ուտելու այդ փողերը

Արժի հետաքրքրվել, թե ով է ուտելու այդ փողերը
03.08.2025 | 11:25

Ինչքան էլ բողոքենք գնաճից, մեկ է` Երևանում երկու օրում 37 000 դոլարի ուտել հնարավոր է միայն մի դեպքում, եթե հենց կոնկրետ փողն ես ուտում։

Բայց քանի որ Լոպեսի կազմվածքից դժվար է պատկերացնել, որ չորս կալոդ հարյուր դոլարանոց կուտի` արժի հետաքրքրվել, թե ով է ուտելու այդ փողերը։

Չնայած էդ առաջվա ուտողներն էին, որ մեծ փորերով քեշ էին ուտում, հիմա ժամանակակից առաջադեմ ուտողներ են` անհպում-անկանխիկ են ուտում։

Սենց նայում ես` արտաքին պարտքը կա, արդյունքը չկա, փողը չկա, բայց ոչ մեկը կոռուպցիայով չի զբաղվում։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ