«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Քաղաքակրթական դինամիկայի թելադրանքով հին ուժերին փոխարինելու են գալիս նորերը

Քաղաքակրթական դինամիկայի թելադրանքով հին ուժերին փոխարինելու են գալիս նորերը
18.08.2025 | 15:06

Ալյասկայում Թրամփի և Պուտինի պատմական հանդիպումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կառուցվող նոր աշխարհակարգի պայմաններում ունեն շատ ավելի կարևոր պրոբլեմներ, քան Ուկրաինան է, և որ վերջինս պարզապես վերածվել է ավելորդ բեռի, որը խանգարում է գլոբալ ուժերի ադապտացիային նոր պայմաններում, որտեղ ուշանալը կարող է բերել շատ մեծ կորուստների։

Աշխարհում ուժային հարաբերությունների ոլորտում ստեղծված իրավիճակը, վերջին 400-500 տարիների ընթացքում Եվրոպայի, այնուհետև էլ Արևմուտքի դոմինանտության ֆոնին, աննախադեպ է արևմտյան աշխարհի ներքին տարատեսակ պառակտվածությունների իմաստով։

Նման իրավիճակը, որը պայմանական Արևելքի ուժային վերելքի պայմաններում Արևմուտքի թուլացման հիմնական պատճառն է, ինչքան աննախադեպ, այնքան էլ տիպական է քաղաքակրթական դինամիկայի համար, որտեղ օրինաչափորեն հին ուժերին փոխարինելու են գալիս նորերը։

Մի խորապես իներցիոն պրոցես, որտեղ առաջին հերթին տանուլ են տալիս առավել երկար ժամանակահատվածում հարաբերականորեն ավելի անվտանգ ու բարեկեցիկ կյանք ունեցած նախկինում բացարձակ դոմինանտ երկրները, և այս իմաստով կողմնորոշումն ու ապրելու կամքը կորցրած Եվրոպայի ճակատագիրը տիպական է։

Բայց մյուս կողմից էլ, քաղքակրթական իմաստով դեռևս շատ հզոր Եվրոպայի նման անբացատրելի պահվածքը խոսում է այն մասին, որ կան ԵՄ-ի վարքի ու պահվածքի վրա ազդող այլ գործոններ ևս։

Ժամանակին, գլոբալիզացիայի հաղթարշավի պայմաններում, արևմտյան գլոբալ ուժերի կողմից Եվրոպայի կառավարումը ավելի էֆեկտիվ դարձնելու համար ստեղծվեց ԵՄ-ը, բայց որը շատ արագ դարձավ ԱՄՆ-ի մրցակից։

Բայց և նույն գլոբալիզացիայի հետևանք այլ պրոցեսները, մասնավորապես Չինաստանի դառնալը աշխարհի ֆաբրիկա, ԽՍՀՄ-ի կոլապսը և միաբևեռ դարձած աշխարհը, ինչպես նաև հզորացող վերպետական կապիտալը, ծնեցին որակապես նոր տենդենցներ ու պրոցեսներ։

Դրանցից հիմնականները երկուսն էին՝ հակաարևմտյան ուժերի կոնսոլիդացիան՝ Չինաստանի ու Ռուսաստանի մերձեցման տեսքով և վերպետական կապիտալի ու ԱՄՆ-ի պետական շահերի չհամընկնելը, հանգամանքներ, որոնք էլ դարձել են աշխարհի ճակատագիրը կառավարող ընթացիկ ուժերն ու տենդենցները։

Եվ նման, հաճախ էլ ոչ ակնհայտ ահռելի ուժերի բախման ֆոնին Ուկրաինան միայն էպիզոդ է, որը, գլոբալ պայքարում իր դերը չկարողանալով կատարել, պետք է լքի ասպարեզը, և հենց այս պատճառով է ԱՄՆ-ը ձգտում ազատվել նրանից։

Սովորաբար, աշխարհակարգային մասշտաբային տրանսֆորմացիայի պայմաններում պրոցեսների արագությունը որոշող գործոնների թվում առաջին տեղերից մեկում կանգնած է հակամարտ կողմերի մենթալիտետային իներցիան, որը շատ է խանգարում նույնիսկ կրիտիկական հարցերին մոտենալ իրատեսորեն։

Այս իմաստով Ալյասկայի հանդիպումը դեպի իրատեսություն գնալու ճանապարհին կարևոր քայլ էր, բայց որը դեռ միայն շատ մեծ պրոցեսի սկիզբն է, և դեպի նոր հարաբերական կայունությունը դեռ շատ ճանապարհ կա անցնելու։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ