ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. Հայաստանյան շարժման անհրաժեշտությունը

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. Հայաստանյան շարժման անհրաժեշտությունը
08.09.2025 | 15:33

Արցախյան 1-ին պատերազմից հետո մեր գլխավոր խնդիրը պետք է լիներ հաղթանակը պահելը՝ պետականաշինությամբ, բանակաշինությամբ ու բարձր որակի հասարակության ստեղծմամբ: Հայաստանն ու Արցախը, ցավոք սրտի, չգնացին այդ ուղղությամբ: Այս կամ այն չափով առաջընթաց ունեցանք, բայց համակարգված գործողություններ չեղան: Թայֆայականությունը, ընտրակեղծարարությունը, դիլետանտիզմը, լկտիությունը, տնտեսության օլիգարխացումը, քաղաքականության ապաքաղաքականացումը, բարքերի անկումը դարձան դոմինանտային:

Պետությունն օտարվեց քաղաքացուց, առաջացավ արդարության սուր դեֆիցիտ, ունեցանք սոցիալական մեծ բևեռացվածություն, պետական ինստիտուտներն անհրաժեշտ մակարդակի չբարձրացան, քաղաքականությունն առևտրականացվեց, միջին վիճակագրական մարդը մնաց մենակ՝ իր խնդիրների դեմ կանգնած: Այս ամենի հետևանքը դարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա մեր երկրի բոլոր արատների խտացված մարմնավորումն է՝ կրթական ոլորտի տապալման դրսևորումը: Նա մեր պետության հիվանդության դիագնոզն է: Նաև՝ տիեզերական մասշտաբի խայտառակությունը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը հակապետություն է քարոզում:

«Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի» կարգախոսն իր ավերածությունները գործեց: Արցախը դավաճանաբար հանձնվեց Ադրբեջանին: Էստաֆետն անցել է «Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի է» կարգախոսին: Այդ կարգախոսի շրջանակներում ՀՀ քաղաքացուց ուզում են ստանալ պարտվող, ստամոքսային մտածողություն ունեցող, մենքի զգացողություն չունեցող կենսաբանական տեսակ: Այդպես Նիկոլի համար ավելի հեշտ կլինի թուրք-ադրբեջանական պահանջները բավարարելն ու սեփական կաշին փրկելը:

Նիկոլը պարտության խորհրդանիշն է ու այդպիսին ուզում է դարձնել ՀՀ-ն ու ՀՀ «հպարտ» քաղաքացուն: Իր ու իր կողակցի գլխավոր կարգախոսը «Պարտվելը նորաձև է»-ն է: Այդ պարտությունը, ըստ նրանց, պետք է արձանագրվի բոլոր ոլորտներում: Պարտությունը պետք է ընկալվի որպես կենսակերպ ու բնական:

Մեր խնդիրն այդ հակապետական կարգախոսները ջարդելն ու հաղթողի կոդ մտցնելն է:

Որպես հաղթանակ պետք է դիտարկվի իրական խաղաղություն հաստատելը, երկրի անվտանգությունն ապահովելը, միջազգային հարաբերություններում սուբյեկտ դառնալը, վստահելի դաշնակից դառնալն ու պատասխանատու դաշնակից ունենալը, տնտեսություն զարգացնելը, մարդկանց սոցիալական խնդիրները հաղթահարելը, մենքի ու պետության զգացողություն մտցնելը: Այս ամենի կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է: ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ հենց դրա համար է անհրաժեշտ:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ