Անկեալ առաջի Քո, բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, աղաչեմք ամենայն սրտիւք մերովք եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն, որպէս խոստացար ծառայից Քոց եւ ասացեր. «Զամենայն, զոր ինչ խնդրիցէք հաւատով յանուն Որդւոյ ի Հօրէ, տացի ձեզ»:
Դու ես Թագաւոր յաւիտեանս յաւիտենից, Քրիստոս Աստուա՛ծ մեր, եւ Քեզ ընդ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ, եւ մեք սուրբ վկայիւքս աղաչեմք զՔեզ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց. մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ, այլ կեցո՛ զմեզ աղօթիւք սոցին, զի Դու ես բազումողորմ Աստուած. եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ամրացրու՛ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրու՛ տկարիս Քո զորությամբ, առողջացրու՛ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին:
Լուսովդ Քո, Քրիստո՛ս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ Քո, Փրկի՛չ, հաւատացեալքս ապաւինեցաք: Լու՛ր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, տու՛ր մեզ զխաղաղութիւն Քո եւ արա՛ առ մեզ զողորմութիւն Քո, մարդասէ՛ր Տէր:
Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են՝ ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի...