Բոլորդ էլ ճանաչում եք այնպիսի մեկին, որ ամբողջ օրը ռուսներին է քլնգում ու Եվրոպա է ձգտում, բայց հետն էլ ասում է` ախպեր, ես ռուսների դեմ բան չունեմ, ես Պուտինին եմ դեմ։
Ո՞նց չասես` դու ի՞նչ գործ ունես Պուտինին դեմ կամ կողմ լինես, դա իր երկրի քաղաքացիների թեման է։
Այսօր այդպես ասող ծանոթներիցս մեկի հետ էի խոսում։
Էլի սկսեց, թե բա` ես Պուտինի դեմ եմ, Ռուսաստանին դեմ չեմ։
Ասում եմ` դու ուզում ես ԵՄ մտնենք, չէ՞։
Ինքը` հա, վատ կլինի՞, դու խի՞ չես ուզում։
Ասում եմ` ես էլ Եվրոպային դեմ չեմ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եմ դեմ, Ժոզեպ Բորելին եմ դեմ, ո՞նց կարելի է էդ ախմախներին ենթարկվել։
Հազար անգամ, չէ, միլիոն անգամ ավելի հարմար է Պուտինի պես ղեկավարը, քան ֆոն դեր Լյայենի պես տխմարը։ Կամ ո՞նց կարելի է Լավրովին համեմատել կրետին Բորելի հետ։
Մոտը կախեց, սկսեց իրեն հակասել, թե բա` իրենք իրենց գործն են անում։
Ասում եմ` բա Թրամփին խի՞ էիր դեմ, Հարիսին էիր բալետ անում։ Ու՞ր մնաց ամերիկացիների ցանկությունը հարգելը։
Ասում է` հիմա ընդունում եմ Թրամփին, եթե ամերիկացիներն այդպես են ուզում։
Ասում եմ` բա ռուսների ուզածը խի՞ չես ընդունում, իրենք էլ Պուտինին են ուզում։
Կարճ ասած` անիմաստ է։ Ցանկացած բան ասում են, տրամաբանությանը հակասող, միայն թե իրենց ուզածը մի քանի անգամ կրկնեն, թեկուզ՝ սուտ խոսելով։
Միհրան Միրզոյան