«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հակաքրիստոնյա, սատանայապաշտ, ԼԳԲՏ- ների հովանավոր և աջակից Մակրոնը չի գիտակցում, որ իրենից և Փարիզի Էյֆելից միայն ռադիոակտիվ գոլորշի կմնա

Հակաքրիստոնյա, սատանայապաշտ, ԼԳԲՏ- ների հովանավոր և աջակից Մակրոնը չի գիտակցում, որ իրենից և Փարիզի Էյֆելից միայն ռադիոակտիվ գոլորշի կմնա
07.03.2025 | 10:35

Ֆրանսիայի նախագահն աքլորացել ու պատերազմի հրձիգ է դարձել

Սեփական վարկանիշն ամրապնդելու փո՞րձ է, թե գրեթե պատերազմ է հայտարարել… Փորձագետները՝ Մակրոնի՝ ազգին ուղղված ուղերձի մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ ազգին ուղղված ուղերձով է հանդես եկել, որում հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամբողջ Եվրոպայի համար և դաշնակիցներին կոչ է արել թույլ չտալ Ուկրաինայի անկումը: Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտնել է Ֆրանսիան և Եվրամիությունը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառման շուրջ բանավեճ նախաձեռնելու որոշման մասին: Ինչի՞ մասին է վկայում և ինչի՞ կարող է հանգեցնել նման հռետորաբանությունը…

ԵՄ- ում առաջնորդության պահանջ

Քաղաքագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնակովը կարծիքով, Ֆրանսիայի նախագահի ելույթը խաղադրույքները բարձրացնելու փորձ է, յուրօրինակ հայտարարություն այն մասին, որ Մակրոնը կարող է ԵՄ անունից ելույթ ունենալ Թրամփի, Սթարմերի և Զելենսկու հետ հանդիպմանը, եթե դա տեղի ունենա: Վերոնշյալ եռյակի կողմից արդեն իսկ հրապարակայնորեն հայտնվել է Թրամփի հետ հանդիպելու ցանկության կամ մտադրության մասին:

Ըստ Չեսնակովի, Ֆրանսիայի նախագահի ելույթի իմաստն ու հռետորաբանությունը պետք է դիտարկել որպես ԵՄ- ում առաջնորդության հայտ։ Գերմանիայի կանցլերի հստակ դիրքորոշման բացակայության պայմաններում և ԵՄ մարտի 6-ի կարևոր գագաթնաժողովից անմիջապես առաջ Մակրոնը ցույց է տալիս, որ Եվրոպայի համար իր ծրագիրն ունի:

Ինչպես նշել է քաղաքագետը, սա Եվրամիությունում առաջատար դիրքեր զբաղեցնելու Մակրոնի առաջին փորձը չէ։ Չեսնակովը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն առաջիններից էր, ով բարձրաձայնեց Ուկրաինա եվրոպացի զինվորականներ ուղարկելու նախաձեռնությունը։ Սակայն հայտարարությունն իրական գործողություններին այդպես էլ չհասավ։ Բացի այդ, հենց Ֆրանսիան առաջիններից մեկն էր, ով աջակցեց Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինա հեռահար հրթիռներ ուղարկելու նախաձեռնությանը, մինչդեռ Գերմանիան այդ առումով արմատական գործողություններ չձեռնարկեց։

Փորձագետը կարծիքով, Մակրոնի գործողությունների տրամաբանությունը միանգամայն կանխատեսելի է, քաղաքագետը նշել է, որ Ֆրանսիայի առաջնորդը երկրում ներքին հակասությունների սրման ժամանակ ուշադրությունն ավանդաբար տեղափոխում է արտաքին քաղաքականության վրա:

Այն, որ Մակրոնն իր այս հայտարարություններով հեռանում է Պուտինի հետ ինչ- որ հարաբերություններ հաստատելու հնարավորությունից, Ֆրանսիայի նախագահին չի հուզում։ Նրան հիմա ավելի ձեռնտու է բազեի դերը։

Չեսնակովի այն կարծիքին, որ Մակրոնը հավակնում է ԵՄ- ում առաջատարի դերին, համաձայն է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր Նատալյա Երեմինան:

«Մակրոնը Ֆրանսիան համարում է առաջատար երկիր,- ասել է Երեմինան:- Հատկապես «Brexit»- ի պայմաններում, երբ Մեծ Բրիտանիան այլևս ԵՄ մաս չէ։ Եվ նույնիսկ՝ ավելի մեծ առաջատար, քան Գերմանիան: Նա կարծում է, որ սահմանում է զարգացման միտումների վեկտորը և որոշում ռազմավարությունը»:

Հիշյալ ամբիոնի պրոֆեսորը վստահ է, որ Մակրոնն ակտիվացնելով երկրի արտաքին քաղաքականությունը, փորձում է բարձրացնել Ֆրանսիայի կարգավիճակը համաշխարհային ասպարեզում, սակայն Ֆրանսիայի առաջնորդին արդյոք կհաջողվի՞ որոշել Ուկրաինային աջակցելու վեկտորը և ազդել այդ ուղղությամբ ԵՄ երկրների միավորման վրա, դեռ հայտնի չէ։ Երեմինան կարծում է, որ Մակրոնը մինչև վերջ կկերտի «աշխարհի փրկչի» կերպարը՝ փորձելով ինչ- որ կերպ համախմբել Եվրամիության երկրները։ Բայց Ֆրանսիայի նախագահի համար գլխավորը երկրի ներսում իր վարկանիշի ամրապնդումն է։

Խուճապ Եվրամիությունում, պատերազմ հայտարարելու սպառնալիք

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ միջուկային զենքի մասին հայտարարությունները հերթական անգամ վկայում են այն մասին, որ «ամբողջ Եվրոպան այժմ գտնվում է նյարդային խանգարման եզրին»:

« Եվ միջուկային կոճակով զգացմունքայնորեն անկայուն քաղաքական գործիչների դիվերտիսմենտները վերադրվում են եվրոպական քաղհասարակության վերնախավի համար սովորական աշխարհի փլուզման ընդհանուր զգացողության վրա,- ասել է Լուկյանովը:- Վերջնականապես խճճվում են ազգայինի և համաեվրոպականի միջև հարաբերությունները»։

Ըստ Լուկյանովի, ընդհանուր ռազմաքաղաքական խառնաշփոթը հանգեցնում է նրան, որ Եվրոպայում «ազգային շահ» հասկացությունը վերջնականապես համահարթեցվում է: Հաճախ ԵՄ- ում ընդունվում են գաղափարական որոշումներ, որոնք հակասում են երկրների պրագմատիկ նպատակներին։

Այն պահից, երբ ամերիկյան քաղաքականությունը շրջադարձը կատարեց, ամեն ինչ վերջնականապես խճճվեց։ Եվրոպայում խուճապային տրամադրությունները տարբեր ազդակներ են ծնում՝ սկսած ԱՄՆ- ի հետ ամեն գնով ռազմաքաղաքական ներկայության պահպանման շուրջ համաձայնության գալու մտադրությունից, վերջացրած թե՛ սեփական անվտանգությունը, թե՛ Ուկրաինայի մատակարարումն ինքնուրույն ապահովելու պատրաստակամության մասին հայտարարություններով։

«Վերջինս ավելի շատ քարոզչական է, սակայն այսօրվա քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ հրապարակային քարոզչությունը շատ բան է որոշում քաղաքական կուրսում»,- ասել է հիշյալ ամսագրի խմբագիրը և խորհուրդ տվել չգերագնահատել Մակրոնին, բայց նրա ասածներն էլ չանտեսել:

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկովի, Մակրոնը ազգին և Եվրոպային ուղղված իր ուղերձում գրեթե պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և շատ հնարավոր է, որ նա շատ շուտով իսկապես պատերազմ հայտարարի Ռուսաստանին։ Մարկովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները կարող են շատ իրական մտադրություններ ունենալ: Տողերիս հեղինակն ավելի հակված է Մարկովի կարծիքին:

«Ես որոշել եմ ռազմավարական բանավեճ սկսել եվրոպական մայրցամաքում մեր դաշնակիցներին մեր միջուկային զենքով պաշտպանելու թեմայով։ Բայց ինչ էլ որ պատահի, որոշումը (դրա օգտագործման մասին.- խմբ.) միշտ կմնա հանրապետության նախագահին»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ , ասել է Մակրոնը ֆրանսիացիներին ուղղված ուղերձում (հեռարձակումն իրականացվել Ելիսեյան պալատի կայքում)։

Նրա խոսքով՝ դա պատասխան կլինի Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պատմական կոչին՝ միջուկային զսպման հարցում ապավինել ոչ միայն Վաշինգտոնին, այլև Փարիզին:

Մակրոնը երեկ նշել է, որ հինգշաբթի ԵՄ գագաթնաժողովում վճռական քայլեր են ձեռնարկվելու, այդ թվում՝ Ֆրանսիայի առաջարկած բազմաթիվ լուծումներ:

«Երկրները կկարողանան ավելացնել իրենց ռազմական ծախսերը, և դրանք հաշվի չեն առնվի իրենց բյուջետային դեֆիցիտի մեջ, – ասել է Ֆրանսիայի նախագահը։-Կհաստատվի ԵՄ տարածքում զինամթերքի, տանկերի, զենքի և առավել նորարարական սարքավորումների գնումների և արտադրության ընդհանուր մասշտաբային ֆինանսավորումը»:

Բրիտանական «Daily Telegraph» թերթը հայտնել է, որ Ֆրանսիան կարող է Գերմանիայում միջուկային զենքով կործանիչներ տեղակայել տարածաշրջանից ԱՄՆ- ի զորքերի դուրսբերման դեպքում: Պարբերականը նշել է, որ այժմ Ֆրանսիայի միջուկային զսպման միջոցները կախված չեն ՆԱՏՕ- ից՝ ի տարբերություն բրիտանացիների, որոնք առանցքային դեր են խաղում դաշինքի պաշտպանական ռազմավարության մեջ:

Բացի վերոնշյալից, Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «սպառնալիք» է դարձել Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի համար, և հավելել է, որ Մոսկվան, իր կարծիքով, սպառնալիք է ներկայացնում օդում, սոցիալական ցանցերում և կիբերտարածքում:

Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա, դրանում ոչ մի իմաստ չկա: Պետության ղեկավարը նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, որպեսզի ուշադրությունը շեղեն ներքին խնդիրներից, բայց խելացի մարդիկ, ընդգծել է ՌԴ նախագահը, շատ լավ հասկանում են, որ դա ֆեյք է:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 21254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ