Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Էբոլայի զոհերի թիվը անցել է 4 հազարից

Էբոլայի զոհերի թիվը անցել է 4 հազարից
11.10.2014 | 12:40

Էբոլա վիրուսի զոհերի թիվն անցել է 4 հազարից: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Վերջին տվյալները վկայում են, որ Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում համաճարակի զոհ է դարձել 4024 մարդ: Եվս 8 զոհ գրանցվել է Սենեգալում, մեկը՝ ԱՄՆ-ում: Ողջ աշխարհում գրանցվել է էբոլայի վարակի հաստատված կամ կասկածելի 8399 դեպք, հիմնականում՝ Արևմտյան Աֆրիկայում: Միաժամանակ Լիբերիայի խորհրդարանը մերժել է նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆին տրամադրել լրացուցիչ իրավասություններ Էբոլայի դեմ պայքարի համար: Ջոնսոն-Սերլիֆն արդեն երկրում հայտարարել է արտակարգ դրություն, որը նրան թույլ կտա Լիբերիայում կարանտին մտցնել:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ