ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իրանի հետ միջուկային գործարքի կողմերը նախարարների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն

Իրանի հետ միջուկային գործարքի կողմերը նախարարների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն
17.12.2020 | 16:19

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի վերջին նիստի նախագահը հայտարարել է դեկտեմբերի 21-ին ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպման մասին, հաղորդում է Tasnim News Agency-ն։

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը՝ ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի համակարգողը, հանձնաժողովի՝ չորեքշաբթի կայացած վերջին նիստից հետո հայտարարություն է հրապարակել ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստի նախագահի հայտարարության տեքստում ասվում է․ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ Համաձայն ԳՀՀԾ պայմանների՝ համատեղ հանձնաժողովը պատասխանատվություն է կրում համաձայնագրի իրականացման նկատմամբ վերահսկողության համար։ Հանձնաժողովը ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից գլխավորել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը․ փոխարտգործնախարարների մակարդակով աշխատանքին մասնակցել են Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և Իրանի ներկայացուցիչները»։

Մասնակիցները քննարկել են ԳՀՀԾ-ի պահպանման ընթացիկ աշխատանքները և մարտահրավերների լույսի ներքո բոլոր կողմերի կողմից համաձայնագրի ամբողջական և արդյունավետ կատարումն ապահովելու ուղիները: Մասնակիցները նաև պայմանավորվել են դեկտեմբերի 21-ին վիրտուալ ձևաչափով ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական, նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել։

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ