Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ասում են

Ասում են
24.10.2022 | 07:32

Իրանը տեսնում է, որ Հայաստանի օտարածին իշխանությունները խճճել են բոլոր կողմերի շահերը, ինչի արդյունքում տարածաշրջանում եփվում է նոր պատերազմի կաթսան: Ընդ որում, հնարավոր այդ պատերազմն այս անգամ կարող է ներքաշել բոլոր արտաքին ուժերին:


Հաշվի առնելով ՈՒկրաինայի հետ կապված Ռուսաստանի ռազմա-քաղաքական ծանրաբեռնվածությունը՝ Իրանը փորձում է ինքնուրույն կանխել Հայաստանի կապիտուլյանտների թուլամորթ քաղաքականությամբ նորոգվող տարածաշրջանային նոր աղետը, որը սպառնալիք է նաև Իրանի համար: Ընդ որում, դատելով զորավարժությունների մասշտաբից և ուղղություններից, ԻԻՀ տրամադրվածությունն առավել քան լուրջ է:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 44727

Մեկնաբանություններ

ծների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am