ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
25.11.2011 | 00:00

...թե առաջիկա կիրակի Ողջաբերդի ու Նոր Կեսարիայի համայնքներում տեղի ունենալիք համայնքային ընտրություններում կշարունակվի տենդենցը, որը «նկատվել» է Իջևանի ընտրությունների ժամանակ, կընթանան ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ:
Փորձագետների գնահատումով` Նոր Կեսարիայում (Արմավիրի մարզ) հաղթելու մեծ շանսեր ունի անկուսակցական (նախկինում` ԲՀԿ-ական) թեկնածու, գործող գյուղապետ Հրայր Գալստյանը (որպես օրինաչափություն, անկուսակցականները հետագայում անդամակցում են ՀՀԿ-ին), իսկ «սահող» Ողջաբերդում նույնքան «սահուն» գյուղապետ կդառնա ԲՀԿ ներկայացուցիչը. այնտեղ առաջադրվել է երկու թեկնածու, երկուսն էլ ԲՀԿ-ից (նրանցից մեկը ինքնաբացարկ կհայտնի, որովհետև իր թեկնածությունը դրել է հենց դրա համար, որպեսզի ընտրություններն այլակարծությամբ, այլընտրանքայնությամբ և լեգիտիմությամբ ընթանան)` ամրապնդելու կոալիցիոն գործընկերությունն ու քաջառողջությունը:

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ