Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նոր շրջադարձ Անատոլի Սերդյուկովի շուրջ ստեղծված սկանդալում. «անձեռնմխելի» կանայք

Նոր շրջադարձ Անատոլի Սերդյուկովի շուրջ ստեղծված սկանդալում. «անձեռնմխելի» կանայք
17.04.2013 | 15:16

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն իրենց ուշադրության տակ էին առել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի շրջապատի մի շարք մարդկանց, ովքեր նրա հետ էին եղել դեռևս Դաշնային հարկային ծառայությունում աշխատելու տարիներից: Ապա աշխատանքի էին տեղափոխվել պաշտպանական գերատեսչություն: Հետաքննիչների ուշադրության տակ է հայտնվել նրա նախկին ենթականերից ևս մեկը՝ Օլգա Ստեպանովան: Մինչև 2011 թվականը նա զբաղեցրել է պաշտպանության նախարարության՝ զինամթերքի, հատուկ տեխնիկայի, նյութական միջոցների մատակարարմամբ զբաղվող դաշնային գործակալությունում խորհրդականի պաշտոնը:

Ստեպանովան անհայտ մարդ չէ: Մոսկվայի թիվ 28 հարկային տեսչության նախկին պետը դեռևս հինգ տարի առաջ հիշատակվեց բյուջեից 5,4 միլիարդ ռուբլի յուրացնելու գործով: Փաստաբան Սերգեյ Մագնիտսկին նրանցից էր, ով մեղադրեց Ստեպանովային այն բանում, որ նա իր ենթակայության տակ գտնվող հիմնադրամների միջոցով հարկատուների վճարած հարկերը վերածել էր եկամուտների:
Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս Ստեպանովային կհրավիրեն հարցաքննության: Բայց դա այդքան էլ հեշտ գործ չի կարող լինել, քանզի վերջինս ապրում է արտասահմանում, որտեղ և նրա ընտանիքը տնօրինում է խոշոր անշարժ գույք:


Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ