Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
13.06.2014 | 23:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Շվեդական կրթական առաջնայնություն» (Education Frist) ընկերության պատվիրակությանը: Շվեդական կողմի ներկայացուցիչ Մայքլ Թիմոնեն Ա. Աշոտյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք մասնագիտացված են լեզուների, մասնավորապես անգլերենի ուսուցման կատարելագործման ասպարեզում: Շվեդական կողմն առաջարկում է անգլերենի լեզվական իմացության կատարելագործման համապարփակ ծրագիր ուսանողների և դասավանդող ուսուցիչների համար և պատրաստ է վերապատրաստման ծրագիր իրագործել Հայաստանի դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների համար:

Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առաջարկը հետաքրքրում է հայկական կողմին, ծրագրի ֆինանսավորման և իրականացման հնարավորությունները կքննարկվեն՝ նախարարության կողմից առաջարկն ուսումնասիրելուց հետո: Նշենք, որ շվեդական հիշյալ դպրոցի լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև նախկին ԽՍՀՄ կազմում եղած որոշ պետություններ՝ մասնավորապես Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ