Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան

Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
15.01.2021 | 21:48

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որ այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում պատասխանել է մի քանի տասնյակ քաղաքացիների հարցերին, այն համոզմանն է, որ մինչև վերջերս Հայաստանը հարգված պետություն էր: Բացատրում է՝ ներքին կյանքում թեև բազմաթիվ թերություններ ունեինք, բայց հարգված էինք: Իսկ հունվարի 11-ին, հարց է տալիս, տեսա՞ք՝ մեր երկրի առաջնորդին ինչպես էին նայում, ու դա վերաբերմունք է բոլորիս նկատմամաբ:


«Հաճախ են հարցնում՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, երբ նոր կառավարություն ձևավորվի, կարո՞ղ է նոր պատերզմ սկսվել: Հաստատ եմ ասում՝ եթե որևէ մեկը նման բան բան անի, ուրեմն խելագար է: Ներկա պայմաններում պատերազմ սկսելը խելագարություն է: Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանեք: Պետք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Մեր պահանջները հստակ ձևակերպենք: Կկատարվե՞ն դրանք, թե՞ թե ոչ, դա այլ հարց է, բայց Հայաստանը պետք է պահանջի, որ իրագործվի հայատարարության առաջին կետն, ու զորքերը Կուբաթլուի և Զանգելանի մոտ կանգնեն, ոչ թե՝ Սյունիքի, այսինքն՝ այնտեղ, որտեղ կանգնած են եղել»,- նշում է Մանուկյանը:


Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանի համար առաջնայինն Ադրբեջանը Նախիջևանով Թուրքիային կապող ճանապարհի հարցն է: Բայց Հայաստանն էլ իր դիրքերից պետք է հանդես գա, հավելում է, ու հստակ սահմանի՝ մինչև գերիների հարցը չլուծվի, այլ հարց չենք կարող քննարկել. «Դե՞մ են այդ պայմանին, դուռը շրխկացնի, դուրս գա: Բայց Նիկոլը կարո՞ղ է նման բան անել, իհարկե չի կարող»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ