Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Դեմագոգիայի մաստեր-կլաս

Դեմագոգիայի մաստեր-կլաս
04.03.2022 | 11:34

Ի գիտություն ԱԺ նիստը բոյկոտող ընդդիմադիրների թափուր աթոռները մատնացույց անող և «տորիչելյան դատարկություն» որակող ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցչի:
Բարձր ամբիոնից դեմագոգիայի մաստեր-կլաս անցկացնելուց առաջ փորձեք մի փոքր գիտելիք ձեռք բերել և ինքնաքննադատաբար ի հայտ բերել տորիչելյան դատարկություն ծնող կողմնակի երևույթի՝ վակուումի բուն էությունն ու բովանդակությունը:


Այն է՝ 17-րդ դարում իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Էվանջելիստա Տորիչելլիի իրականացրած փորձի հիմքում, պատմության մեջ առաջին անգամ, մթնոլորտային ճնշման նպատակով ստեղծված պարզագույն սնդիկային ճնշաչափն էր։ Փորձը մեծ հայտնիություն է ձեռք բերել կողմնակի երևույթի՝ վակուումի առաջացման շնորհիվ:


Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 17210

Մեկնաբանություններ