Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»

«Էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»
17.04.2025 | 18:05

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ ամբիոնից, 2025թ․ ապրիլի 16-ին հայտարարեց հետևյալը․ «Փաստ է, որ [արցախահայության] բռնի տեղահանությունից հետո և հատկապես և նաև իրենց ինքնալուծարման վերաբերյալ էդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո, էդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել՝ էն պարզ պատճառով, որ էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»:

(https://www.azatutyun.am/.../ayntegh-mard.../33387483.html)

Իսկապե՞ս, լու՞րջ։

Այսպե՞ս են լուծվում միթե տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության և մարդու իրավունքների հարցերն ու վեճերն աշխարհում։ Եթե միրզոյանական այս ծանծաղ ու հիմար տրամաբանությամբ առաջնորդվեին մյուս պետությունները, արդեն վաղուց Պարսից Ծոցի անմարդաբնակ եռյակ կղզիները, կամ ընդամենը 37 բնակիչ ունեցող Դոկտո զույգ կղզիները Իրանի և Հարավային Կորեայի միջոցով նվիրաբերված կլինեին Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Ճապոնիային: Էլ չեմ խոսում հնդիկներից բռնի պարպված՝ «Ազատ Քաշմիր»-ի մասին․․․

Արարատ Միրզոյանը, որպես «գլխավոր դիվանագետ», իրապես հենց այսքան ծանծաղ ու հիմար եղանակով է տրամաբանում առհասարա՞կ, թե՞ մարդկանց է ծանծաղ ու հիմար պատկերացնում։

Կարէն Խանլարեան

Հ․Գ․ Միրզոյանական սույն տրամաբանությունը խորքում արդարացնում և նվիրականացնում է տեղահանությունը և ցեղասպանական այլ գործողությունները, որպես տարածքային, ինքնորոշման, ինքնիշխանության և մարդու իրավունքների հարցերի ու վեճերի բռնի լուծման, ավելի ստոյգ՝ վերացման արդյունավետ մեթոդիկա։

Դիտվել է՝ 6754

Մեկնաբանություններ