«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Պետության անվտանգության դեմ իրականացվող քայլերը պարտակում են «պետական գաղտնիք» ձևակերպմամբ

Պետության անվտանգության դեմ իրականացվող քայլերը պարտակում են «պետական գաղտնիք» ձևակերպմամբ
17.05.2025 | 19:30

Այս տարի լրանում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից, իր լիազորությունների գերազանցմամբ, ստորագրված հուշագրի ժամկետը, որի հիման վրա 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներից։

«Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե արդյոք ՀՀ ՊՆ-ն դիրքորոշում ունի՞ նշված հուշագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ, մասնավորապես՝ մտադի՞ր է առարկել հուշագրի գործողության ժամկետի երկարացման հարցի շուրջ, և հուշագրի գործունեության ժամկետը չերկարացնելու դեպքում արդյոք Ադրբեջանը կհեռանա՞ նրանց հսկողության տակ հայտնված ՀՀ սուվերեն տարածքներից։

Հարցմանը պատասխանելու համար ՀՀ ՊՆ-ն նախ մեկամսյա ժամկետ է խնդրել, ապա մերժել տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, թե տեղեկույթի տրամադրումը կվտանգի ՀՀ ազգային շահը։

Այսինքն՝ Սահմանադրության խախտմամբ, լիազորությունների գերազանցմամբ ՀՀ տարածքները թշնամուն հանձնելը չի վտանգում ազգային շահը, իսկ տեղեկատվության տրամադրումը՝ այո...

Բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ պետության անվտանգության դեմ իրականացվող քայլերը պարտակում են «պետական գաղտնիք» ձեւակերպմամբ։

Սոնա ՏՐՈՒԶՅԱՆ

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ