Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ալիևը ստիպում է Հայաստանը բնակեցնել 300-400 հազար ադրբեջանցիներով

Ալիևը ստիպում է Հայաստանը բնակեցնել 300-400 հազար ադրբեջանցիներով
22.05.2025 | 10:06

Բաքուն և Անկարան պահանջում են Նիկոլից Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով և հայտարարում են, որ դա տարածքային պահանջ չէ:

Ի պատասխան, Ալիևին սուրճ խմելու հրավիրող կապիտուլյանտն ու դրա իշխանության որևէ անդամ ծպտուն չեն հանում:

Մոռացության տալով, որ 1988-1990 թվականներին Ադրբեջանից վտարվել է 350 հազար հայ:

Իսկ 2020-23 թվականներին Արցախից` 150 հազար հայ:

Դավաճանը երազում էր, որ եթե ադրբեջանաբնակ և արցախահայերի վերադարձի մասին լռի, ապա Բաքուն էլ 1988-89 թվականներին Հայաստանը լքած 168 հաղար ազերիների մասին ծպտուն չի հանի:

Բայց ո՛չ, թուրքի կոշիկները լիզող Նիկոլին Ալևը ստիպում է Հայաստանը բնակեցնել 300-400 հազար ադրբեջանցիներով:

Ժողջա՛ն, լա՞վ ես:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ