Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Բոզին բոզություն է հասնում

Բոզին բոզություն է հասնում
28.05.2025 | 17:08

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը (Friedrich Merz) հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցությունները ձախողվել են, և կոչ է արել պատրաստվել երկարատև պատերազմի: Միաժամանակ` վերջինս ասել է, որ «1990 թվականից հետո Ռուսաստանի հետ միասին հաստատված քաղաքական կարգը կասկածի տակ է դրվում»:

Նախ` Մերցը խոստովանում է, որ 35 տարի առաջ սրանք միմյանց հետ ինչ-որ «կարգ են սահմանել»:

Ընդ որում, այդ «կարգը» սահմանել են Հայաստանի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և մնացածների համար, առանց վերջիններիս կամքը հաշվի առնելու:

Եվ եթե այդպես է, ապա պետք չէ զարմանալ, որ այդ «կարգը» կասկածի տակ է դրվում:

Բացի դրանից` տարօրինակ է, որ Գերմանիայի նման հզոր պետության ղեկավարը 3.5 տարի շարունակ հույս ուներ, որ Պուտին Վլադիմիրի հետ բանակցությունները չեն ձախողվելու:

Այս իմաստով, ու՞մ գործողություններն են անմեղսունակության ռիսկ պարունակում` Պուտին Վլադիմիրի՞, թե՞ Ֆրիդրիխ Մերցի:

Այժմ ամենակարևորը:

Եթե Ռուսաստանը կասկածի տակ է դնում 1990 թվականից հետո հաստատված ինչ-որ «կարգ», ապա Գերմանիան, ի դեմս Հայաստանում Գերմանիայի դեսպանության (Auswärtiges Amt, Johann Wadephul), կասկածի տակ է դնում շատ որոշակի միջազգային իրավական ակտեր, օրինակ` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.09.1977 թվականի «Վարչական մարմինների վարչական ակտերից անձանց պաշտպանության մասին» հանձնարարականը...

Հիշեցնեմ` տարիներ շարունակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն անհասանելի էր քաղաքացիների համար, դեսպանություն այցելության համար հերթը վաճառվում էր:

Այժմ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը զբաղվում է ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ, վերջիններիս իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարմամբ:

Կարելի է ասել, որ սրանք իրենց աչքի գերանը չեն տեսնում, փոխարենը` ուրիշի աչքի շյուղն են տեսնում, իսկ ավելի ճիշտ` բոզին բոզություն է հասնում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4085

Մեկնաբանություններ