Կարծես երջանկություն է գալու էս խեղճ հայ ժողովրդի գլխին՝ Ադրբեջանը վերջնականապես հաբռգել է, ինչը նշանակում է, որ մոտենում է այդ երկրի պատիժը, այսինքն՝ լուծարումը:
Սակայն, ավա՜ղ, հայերը չեն խերվի դրանից, քանի կա լակոտակրատիան, քանի կա փաշինյան նիկոլ և հարակից գրանտակեր գործակալներ, որոնք նույն թիմում են խաղում Ադրբեջանի հետ ընդդեմ Ռուսաստանի:
ՈՒրեմն, հարևան ոչխարները լրջագույն արտադրություն են հիմնում՝ 122 և 155 կալիբրի արկերի, հատուկ բանդերական ՈՒկրաինայի համար, Բաքվի «Ավիա-ագրեգատ» գործարանում:
Այս պահին մոնտաժային աշխատանքներ են կատարվում Թուրքիայից եկած Lasko-1000 և Lasko-350 արդյունաբերական համակարգերի:
Բացի այդ, Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մի շարք ղեկավարներ բանակցություններ են վարում բուլղարական Rais ընկերության հետ, որպեսզի հրետանու արկերի կորպուսների արտադրության համար ներմուծեն ժամանակակից սարքավորումներ (հղումը՝ Հ.Գ.-ում):
Ի՞նչ է սա նշանակում: Բնականաբար, այս մասին քաջատեղյակ են Կրեմլում:
Եվ անպայման պատժիչ գործողություններ կնախաձեռնեն Ալիև էֆենդու դեմ:
Իսկ այդ ժամանակ Նոր Հայաստանի ղեկավարությունը, բնականաբար, կսատարի ոգու և մարմնի բոլոր ուժերով ու երանգներով իր սիրած Ադրբեջանին, քանզի փաշինյան նիկոլը խաղաղասեր և արևմտական տղա է, խաղաղության խաչմերուկ է կառուցում, էլ չեմ խոսում Մեծ Թուրանի մասին՝ Զանգեզուրի օտարման գնով:
Ինչևէ, ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոլապսից բխող շանսը բաց թողնել չի կարելի, բայց դրա համար Հայաստանին անհրաժեշտ է գոնե հայկական իշխանություն՝ ոչ արևմտամետ ուժերից բաղկացած: Այսօր այդ իշխանության երևան գալն անհնար է, նշանակում է՝ այս պահի դրությամբ Ադրբեջանի լուծարումից Հայաստանը գրեթե ոչինչ չի շահի, այնինչ կարող էր վերադարձնել Արցախն ամբողջությամբ:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Հղումը՝
https://topcor.ru/62756-azerbajdzhan-sobiraetsja-vypuskat...