Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Հիմա, երբ պետք է վճարեն, գլխիկոր նստած են «դպրոցի տնօրենի» ընդունարանում

Հիմա, երբ պետք է վճարեն, գլխիկոր նստած են «դպրոցի տնօրենի» ընդունարանում
19.08.2025 | 13:31

Կարծում եմ, որ նոր եռակենտրոն աշխարհակարգում (ԱՄՆ-ՌԴ- Չինաստան) Եվրոպական Միությունը կսահմանափակվի միայն տարածաշրջանային ուժային կենտրոնի կարգավիճակով: Բրեքսիթից հետո այնտեղ չէ նաև Մեծ Բրիտանիան, որը բրիտանական դիվանագիտության և հեռատեսության հազարամյա չգերազանցվող ավանդույթներով հիացնում է աշխարհին: Նա կլինի այստեղ, այլուր և ամենուր: Ելնելով իր շահերից՝ կլինի այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարի: ԵՄ լիբերալ-արմատական առաջնորդները, խրվելով գունավոր հեղափոխությունների ծուղակը, վատնելով ռեսուրսները Վրաստանում և Ուկրաինայում, էյֆորիայի մեջ հրճվելով բալթյան ռուսական գազատարների պայթեցումից և հակառուսական պատժամիջոցներից, չհասան իրենց նպատակին: ՌԴ-ն ծնկի չեկավ, ինչպես թմբկահարում էին հայ փորձանքագետները: Ընդհակառակը, ըստ անկախ տնտեսագիտական ուղեղային կենտրոնների հետազոտական տվյալների, ԵՄ երկրներից հսկայական կապիտալի արտահոսք է եղել: Նույնիսկ խոսք է գնում Գերմանիայի դեինդուստրալիզացիայի մասին: Թրամփը այժմ առաջնորդվում է մերկ ամերիկյան շահերով: Ցանկանու՞մ եք փրկել ուկրաինական ժողովրդավարությունը, պարոնայք, բարի եղեք վճարել, անվճար ոչինչ չի լինելու: Բայդենյան ժամանակները անցել են, ԱՄՆ-ի հաշվին այլևս ոչինչ չի լինելու: Բայց այս ամբողջ պատմության մեջ տուժեցին հասարակ աշխատավոր մարդիկ, որոնց ճակատագիրը չի հուզում եվրալիբերալ արմատականներին: Նրանք դեռ խոսում են եվրոպական արժեքների մասին, երբ ռազմաճակատում հարյուր հազարավոր երիտասարդներ, դեռ չապրած, հեռանում են կյանքից: Նրանք դեռ շարունակում են փնտրել նոր ռազմաճակատներ, նոր գունավոր հեղափոխություններ, ոգևորում են Զելենսկուն, ոչ վաղ անցյալում վրացիներին էին խորհուրդ տալիս մտնել պատերազմի մեջ: Հիմա, երբ պետք է վճարեն անվտանգության և ժողովրդավարության համար, այ այսպես գլխիկոր նստած են «դպրոցի տնօրենի» ընդունարանում:

Հատուկ գրեցի եվրաքվեականների համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ