Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականության անկյունաքարն է

Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականության անկյունաքարն է
26.08.2025 | 17:14

Խորհրդային տարիներին կենտրոնական իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ազգամիջյան, կրոնական տեղային բախումները չվերածվեն լայնամասշտաբ բախումների։ Խորհրդային կենտրոնական իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի աշխարհին ցույց տա, թե 15 հանրապետությունների ժողովուրդներն ինչ հաշտ ու համերաշխ են։

Խորհրդային տարիներին հարթ չեն եղել հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները, ժամանակ առ ժամանակ հասել են պիկին, որին միջամտել են արդեն կենտրոնական իշխանությունից, լռեցրել երկու կողմերին։

Հատկապես մշակութային գործիչների, արվեստագետների, գրողների վրա էր դրվախ ազգերի եղբայրական հարաբերությունների ստեղծման և պահպանման գործընթացը։ Որքան էլ ադրբեջանցի երգիչը ատեր հային, չէր կարող դրա մասին բարձրաձայն ասել, քանի որ դա կլիներ իր կարիերայի վերջը, նույնն էլ՝ հայի մասով։ Միմյանց նկատմամբ ատելությունը փակ դռների և պատուհանների հետևում էր արտահայտվում․․․

Զեյնաբ Խանլարովան էլ բացառություն չէր, բայց այդ տարիներին չէր կարող իր հայատյացությունն արտահայտել, քանի որ մշտապես ձգտում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը, ինչին հասավ հենց նրա համար, որ Երևանում «սիրով» երգում էր ու այդպիսով տարածում «եղբայրական ժողովուրդների» քարոզը։ Ահա թե ինչու էին ադրբեջանական կլկլոցները հասնում մինչև Երևան։ Ահա թե ինչու էին հայերը «լսում» Խանլարովա։ Ի դեպ, ասեմ, որ մերոնք էլ Բաքու էին մեկնում, կրկին նույն քարոզի շրջանակներում, կրկին նույն շինծու եղբայրական ժողովուրդների կապերի ամրապնդման շրջանակներում․․․

Խորհրդային Միության փլուզումից հետո Զեյնաբը դառնում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, դառնում է հայատյացության առաջամարտիկ։ Նա, լինելով մշակութային գործիչ, թվում է, թե Միլի Մեջլիսում պետք է խոսեր մշակութային հարցերից, բայց, արի ու տես, իր ելույթները բացառապես վերաբերում էին հայերին սպшնելուն։

Իսկ ահա 2017-ի փետրվարի ելույթն ամբողջությամբ ընդհանրացրեց նրա գործունեության ողջ էությունը։

Միլի Մեջլիսում ելույթ ունենալով՝ մասնավորապես ասում է․

«Ես արդեն 25 տարի է պատգամավոր եմ Միլի Միջլիսում, և միայն խոսում ենք։ Եկեք հետ գրավենք մեր հողերը, միևնույն է, մենք ամեն ամիս զինվոր ենք կորցնում, ինչու՞ Ղարաբաղում չսկսենք պատերազմ․․․ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ աշխարհի հերոսն է...Անհրաժեշտ է նրա հուշարձանները կանգնեցնել...Ոչ բոլոր տղամարդիկ կարող են անել այն, ինչ նա է արել... Կա երկու հերոս՝ մեկը պարոն Իլհամ Ալիևն է, իսկ մյուսը՝ Ռամիլ Սաֆարովն է...Եթե ես լինեի Ռամիլի տեղը, ապա կանեի նույնը...Խլել է հայի կյանքը, ճիշտ էլ արել է.․․»։

Զեյնաբը չի մոռացել նաև ԵԱՀԿ-ին․

«Մենք պետք է որևէ մեկից թույլտվությո՞ւն վերցնենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները։ Եթե իմ տան վրա հարձակվել են, ես որքա՞ն պետք է լռեմ»,- բոցաշունչ ասել է նա։

Որպես վերջաբան ասեմ, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության անկյունաքարն է, այն ոչ միայն դպրոց, այլ նաև մանկապարտեզ է մտել։ Բաքվի բռնապետն իր իշխանությունը պահելու հարյուր տոկոսանոց երաշխիքը տեսնում է ադրբեջանցիների աչքերում հայերին ամենագազան թշնամի դարձնելով, քանի որ «ինքը միակն է, ով կարող է փրկել թե՛ ադրբեջանցիներին, թե՛ Ադրբեջանը հայերից»:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ