Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ով կնշանակվի առողջապահության նախարար, կախված է Ռուսաստանից

Ով կնշանակվի առողջապահության նախարար, կախված է Ռուսաստանից
16.01.2021 | 12:17

«Հրապարակը» գրում է.

«Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջանառվում։ Նախ՝ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի անունը, Արարատ Միրզոյանի սանիկ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանինը, որի նախարարական ամբիցիաները տեսանելի են տևական ժամանակ՝ նախարար-ԱԺ առողջապահության հանձնաժողով հակամարտությունը հրապարակային բնույթ ունի։ Թեկնածուների թվում է նաև Նորք-Մարաշ կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։ Մյուսը նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանն է, ով հեղափոխությունից հետո նշանակվեց Արմավիրի մարզպետ՝ ԲՀԿ-ի քվոտայով։ Հիշեցնենք, որ նրա հորը՝ ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին, 2019-ին մեղադրանք էր առաջադրվել՝ կաշառքով զինծառայությունից զինակոչիկների խուսափելը կազմակերպելու գործով։


Թե նրանցից ով կնշանակվի նախարարի պաշտոնում, կախված է նաև Ռուսաստանի դիրքորոշումից, մասնավորապես՝ հրամանագրերը հրապարակվում են Հայաստանում ՌԴ դեսպանի կողմից ՌԴ հավանությունը փոխանցելուց հետո»։

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ