Ալյասկայում Թրամփի և Պուտինի պատմական հանդիպումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կառուցվող նոր աշխարհակարգի պայմաններում ունեն շատ ավելի կարևոր պրոբլեմներ, քան Ուկրաինան է, և որ վերջինս պարզապես վերածվել է ավելորդ բեռի, որը խանգարում է գլոբալ ուժերի ադապտացիային նոր պայմաններում, որտեղ ուշանալը կարող է բերել շատ մեծ կորուստների։
Աշխարհում ուժային հարաբերությունների ոլորտում ստեղծված իրավիճակը, վերջին 400-500 տարիների ընթացքում Եվրոպայի, այնուհետև էլ Արևմուտքի դոմինանտության ֆոնին, աննախադեպ է արևմտյան աշխարհի ներքին տարատեսակ պառակտվածությունների իմաստով։
Նման իրավիճակը, որը պայմանական Արևելքի ուժային վերելքի պայմաններում Արևմուտքի թուլացման հիմնական պատճառն է, ինչքան աննախադեպ, այնքան էլ տիպական է քաղաքակրթական դինամիկայի համար, որտեղ օրինաչափորեն հին ուժերին փոխարինելու են գալիս նորերը։
Մի խորապես իներցիոն պրոցես, որտեղ առաջին հերթին տանուլ են տալիս առավել երկար ժամանակահատվածում հարաբերականորեն ավելի անվտանգ ու բարեկեցիկ կյանք ունեցած նախկինում բացարձակ դոմինանտ երկրները, և այս իմաստով կողմնորոշումն ու ապրելու կամքը կորցրած Եվրոպայի ճակատագիրը տիպական է։
Բայց մյուս կողմից էլ, քաղքակրթական իմաստով դեռևս շատ հզոր Եվրոպայի նման անբացատրելի պահվածքը խոսում է այն մասին, որ կան ԵՄ-ի վարքի ու պահվածքի վրա ազդող այլ գործոններ ևս։
Ժամանակին, գլոբալիզացիայի հաղթարշավի պայմաններում, արևմտյան գլոբալ ուժերի կողմից Եվրոպայի կառավարումը ավելի էֆեկտիվ դարձնելու համար ստեղծվեց ԵՄ-ը, բայց որը շատ արագ դարձավ ԱՄՆ-ի մրցակից։
Բայց և նույն գլոբալիզացիայի հետևանք այլ պրոցեսները, մասնավորապես Չինաստանի դառնալը աշխարհի ֆաբրիկա, ԽՍՀՄ-ի կոլապսը և միաբևեռ դարձած աշխարհը, ինչպես