-
22.05.2025|
19:06
Ես պատրաստ եմ օրերով կանգնել օդանավակայանի սպասասրահում և դիտել, թե ինչպես են երկար բաժանումից հետո իրար հանդիպում մարդիկ: Դա զարմանալի մի բան է...
-
21.05.2025|
15:17
Շատ վաղուց էր, հեռու, օտար, անհարազատ մի քաղաքում: Կեսգիշերին ես վազում էի դատարկ փողոցներով և հստակ լսում էի այն գնացքի շչակի ձայնը, որի ուղևորը պիտի լինեի...
-
20.05.2025|
12:37
Հայերենում բութը երեք կիրառություն ունի՝ կետադրական, անատոմիական ու ճանաչողական։
Դրանք բոլորն էլ կարևոր են ու պետք ա համաչափ տեղաբաշխել։ Չի կարելի ամեն բառի վրա բութ դնել ու ամբող ազգային ռեսուրսը ծախսել տեքստերի վրա...
-
19.05.2025|
20:03
Տաքսիստը հաստատ ինձնից մի տաս տարով մեծ կլիներ, բայց առարկություն չընդունող նենց մի համոզվածությամբ ասեց՝ ու՞ր ենք գնում, հոպա՛ր, որ կարծես հորեղբայրության հաստատման գենետիկական թեստի արդյունքը գրպանը դրած էր...
-
18.05.2025|
14:04
Սիրտս վկայում ա, որ շուտով մեկն առաջարկելու ա Մերձավանը՝ որպես տուժած կողմ, դարձնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, ու ֆեյսբուքյան հանրաքվեում հազարավոր հիացած բթեր ու սրտեր ա հավաքելու...
-
17.05.2025|
13:37
Պառկել ես բաց դաշտում, նորածիլ խոտերի վրա՝ հայացքդ երկնքին: Իսկ երկնքում արև կա, ամպերի քուլաներ են, թռչուններն են սավառնում և անսահմանությունն է...
-
16.05.2025|
15:35
Հասարակ ու սովորական բան է թվում քնելը, բայց ինչքան շատ բան է պետք քնել կարողանալու համար։ Հանգիստ ու մաքուր խիղճ է պետք քնելու համար։ Պետք է ոչ մի տեղդ չցավի, որ կարողանաս քնել, ո՛չ սիրտդ, ո՛չ հոգիդ ո՛չ էլ ոսկորներդ ու անգամ ատամդ...
-
15.05.2025|
11:21
Սիրում եմ ամառային բառապաշարը, երբ ցուրտ բառը փոխարինվում ա հով բառով, երկարաթևը բառարանից դուրս ա ընկնում, կանաչը դառնում ա խոտի հոմանիշը, ծաղիկը բզեզի տունն ա դառնում...
-
14.05.2025|
16:11
Մենք մեղավոր չենք, որ մեր կյանքի լավագույն տարիները համընկան էն դարաշրջանի հետ, որը պատմության մեջ մտել ա որպես չարի կայսրության լճացման ու կործանման տարիներ։ Մենք մեղավոր չենք, որ մանկությունն ու երիտասարդությունն անգամ բռնության մեջ են անմոռանալի կյանք ու ջերմություն հյուսում...
-
13.05.2025|
13:50
Ժողովուրդը խալի ա գործել ու ամեն թելի հետ մի երգ հյուսել։ Կոմիտասը վերցրել ա էդ երգերն ու մարգարտյա ժանյակի վերածել։ Թումանյանը կոմիտասյան մարգաիրտների իմաստությունից բանաստեղծություն ա հյուսել...