Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.11.2012 | 11:54

Այսպես ասաց Տերը. «Մի՞թե կացինը կբարձրանա առանց փայտահատի, կամ սղոցը վերև կելնի՞ առանց որ մեկը ձգի այն, այնպես էլ` գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։ Այդպես չի կարող լինել»։ Զորությունների Տերը քո պատվի վրա անարգանք է ուղարկելու, և քո փառքի վրա բոցավառ հուրն է բորբոքվելու։ Լույսն Իսրայելի կրակ պիտի դառնա և նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պես պիտի լափի անտառը։ Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, և փրկվողը նման պիտի լինի բորբոքված բոցից ազատվածի։
Եսայու մարգարեություն 10.15-18

Դիտվել է՝ 6007

Մեկնաբանություններ