Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը
21.07.2013 | 18:18

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը արտահայտում է իր խորին մտահոգությունը Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ: Այդ երևույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ և այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը և բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը: Հանրային տրանսպորտի բնականոն և քաղաքացու շահերից բխող գործառնությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հետ մեկտեղ, գտնվում է պետության առաջնային պարտավորությունների շրջանակում:

Անհրաժեշտ ենք համարում անհապաղ լուծում տալ այդ խնդրին` ստեղծելով իրապես ազատ մրցակցային պայմաններ, որը կվերացնի անհամաչափ ու չհիմնավորված գնաճը և կբերի լավագույն գնային առաջարկի: Այլապես մեր քաղաքացին հերթական անգամ կվճարի կառավարման բոլոր թերացումների և ոչ կոմպետենտ տնտեսվարման հետևանքով առաջացած բացթողումների համար, ինչը ոտնահարում է ՀՀ քաղաքացու` արժանապատիվ կյանք վարելու սահմանադրական իրավունքը։


Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
20 հուլիսի, 2013թ, ք. Երևան

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ