Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին

ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին
09.06.2017 | 15:27

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների և կազմակերպիչների եվրոպական հանդիպում։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրել է հակածխախոտային նոր ռազմավարության հիմնական դրույթները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։

ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու ցանկացած օժանդակություն` Հայաստանում ծխելու դեմ պայքարի նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Հանդիպման ընթացքում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ներկայացրել է Ռուսաստանում հակածխախոտային միջոցառումների արդյունքում արձանագրված տպավորիչ ձեռքբերումները։

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ