Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Քաղաքական թատրոն-«թավշյա հեղափոխությունում» ժողովրդին որպես շարժական մեծ դեկոր օգտագործեցին

Քաղաքական թատրոն-«թավշյա հեղափոխությունում»  ժողովրդին որպես շարժական մեծ դեկոր օգտագործեցին
06.03.2025 | 15:44

2018-ին Հայաստանում հեղափոխություն չի եղել, եղել է քաղաքական դավադրություն, որին խառնել են դժգոհ հանրությանը:

Նկատե՞լ եք, որ 2018 թվականի իշխանափոխության մասին «հեղափոխություն» եզրույթը հիմնականում օգտագործում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները և 3-րդ նախագահի կողմնակիցները։ Առաջինները դրանով ուզում են ցույց տալ, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ժողովրդի կամքով, հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, «նախկիններն» էլ դրանով չքմեղանում են, որ հեղափոխություն է եղել, իրենք, Ալեն Սիմոնյանի խոսքերով, սկուտեղի վրա չեն

նվիրել իշխանությունը։ Իրականում 2018-ին կատարվածը Հայաստանում տիրող համակարգային խոր ճգնաժամի, նաև արտաքին հզոր ուժերի թելադրանքի հետևանք էր։ 2018-ի իշխանափոխությանը մասնակցեց հանրությունը, որը դժգոհ էր Հայաստանում տիրող կոռուպցիայից, անարդարությունից, սոցիալական բևեռացումից, այդ քաղաքական թատրոն-«թավշյա հեղափոխության» մեջ ժողովրդին որպես շարժական մեծ դեկոր օգտագործեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլած ուսապարկերը» Իջևան մոլորակից իջած փրկիչներ չեն, այլ՝ արտերկրի ու Հայաստանի հատուկ ծառայությունների երկարատև, հատուկ աշխատանքի արգասիքներ։ Նրանք իշխանության բերվեցին, որպեսզի «լուծեն Արցախի հարցը», նրանք էլ այսպես «լուծեցին»՝ միտումնավոր ձախողեցին բանակցությունները, 2020 թվականին Բերդի սահմանագոտում կռիվ հրահրեցին, Ալիևի համար պատերազմի առիթներ ստեղծեցին, պատերազմին չնախապատրաստվեցին, տարօրինակ, շատերի կարծիքով՝ պայմանավորված պատերազմով հանձնեցին Արցախը, դրանից հետո՝ անցած հնգամյակում, Հայաստանն են հանձնում մաս-մաս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2707

Մեկնաբանություններ