Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անասնական ակցիա

Անասնական ակցիա
21.05.2025 | 18:09

Մոսկվան մայիսի 8-ին հայալեզու ողջույնի պաստառներով էր դիմավորում կապիտուլյանտ Նիկոլին, իսկ Նիկոլի թողտվությամբ Երևանը հակապուտինական պաստառներով է դիմավորում Լավրովին:

Խնդիրն այն է, որ այս ամենի համար ռուսները պատժում են հայերին, ոչ թե Նիկոլին:

Ի դեպ, այս անասնական ակցիայի կազմակերպիչները, որքան կարելի է հասկանալ պաստառների բովանդակությունից, խախոլ հակահայերի համար են իրենց ճղում, այն պարագայում, երբ Կիևը չի թաքցնում իր հակակրանքը Հայաստանի նկատմամբ, օգնել է Ադրբեջանին բոլոր արցախյան պատերազմներում,

44-օրյա պատերազմի ժամանակ սպիտակ ֆոսֆոր է մատակարարել Ադրբեջանին` ըստ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի, ամեն տարի շնորհավորում է Բաքվին Արցախը գրավելու և Հայաստանին հաղթելու կաօակցությամբ և Ադրբեջանին պաշտպանում է բոլոր միջազգային հարթակներում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ