«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
27.01.2012 | 00:00

Պատժված էր

Մի գյուղում բոլշևիկները փակում էին եկեղեցին։ Մռայլ ու լռակյաց մարդկային ամբոխը դիտում էր, թե ինչպես են կործանում սրբությունները, ինչպես են տաճարից դուրս շպրտում սրբանկարները։
-Չկա՛ Աստված։ Աստված չկա՛։ Ահա՛, նայե՛ք,- գոռում էր կոմիսարներից մեկը և հրացանից կրակում եկեղեցու պատերին ու սրբերի դիմապատկերներին։- Տեսնո՞ւմ եք։ Դե՛, որտե՞ղ է ձեր Աստվածը, ինչո՞ւ նա ինձ չի պատժում։
-Արդեն պատժել է,- լսվեց մի ձայն ամբոխի միջից։- Նա խլե՛լ է քո խելքը։

Քաղաքակրթության օգուտը
Նավաբեկությունից հետո եվրոպացին հայտնվեց Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող կղզիներից մեկում։
Տեղի բնիկները, որ քրիստոնեություն էին դավանում, շատ խելացի, հյուրասեր մարդիկ էին։
Երեկոյան բնիկների առաջնորդը փրկված եվրոպացուն ընթրիքի է հրավիրում։ ՈՒտելուն զուգահեռ նրանք սկսում են զրուցել քաղաքակրթության օգուտի մասին։
Հյուրը ոգևորված սկսում է պատմել առաջնորդին, թե ինչպիսի բարելավումներ կարելի է մտցնել կղզում, և դրանք ինչպես կվերափոխեն բնիկների կյանքը։
-Միայն թե ձեր հավատը կխանգարի ձեզ արդիականությանը համընթաց քայլելու,- իր ճառը եզրափակում է եվրոպացին։
-Ճիշտ ես, բարեկամս, հավատը շատ է փոխել մեր կենսակերպը,- ասում է առաջնորդը։- Չէ՞ որ նախկինում իմ ցեղակիցները չէին խոսի քեզ հետ, պարզապես կխորովեին քեզ ընթրիքի համար։ ՈՒրեմն, ի՞նչ ես կարծում` արդյոք արժե՞ չեղյալ հայտարարել մեր հավատը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ