ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«2018-ին Հայաստանի նախագահը միանշանակ կին կլինի»

«2018-ին Հայաստանի նախագահը  միանշանակ կին կլինի»
01.02.2013 | 14:23

Հայաստանում ևս մի կուսակցություն է ստեղծվում, այն էլ` կանանց, այն էլ` առաջադեմ կանանց: Երեկ «Իրատես de facto» ակումբում Հայաստանի առաջադեմ կանանց կուսակցության ստեղծման մասին ազդարարեց նախաձեռնող խմբի համակարգող ԶԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ` ներկայացնելով կուսակցության հիմնական նպատակները` Հայաստանն առանց կոռուպցիայի, կանանց շահերի պաշտպանություն, ընտանիքների վերամիավորում, փոքր և միջին բիզնեսին աջակցություն և այլն:
Կարևորելով կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում` տիկին Թորոսյանն ընդգծեց, որ այսօր լուրջ խնդիր ունեն այն կանայք, որոնց ամուսիններն արտերկրում են, ուստի պիտի աշխատատեղեր ստեղծել ու ընտանիքները վերամիավորել: Ակումբի հյուրի կարծիքով, Հայաստանում ազգային արժեքներով ապրող կանայք կարող են անգամ այնպիսի գործեր անել, որոնց իր վիճակի չեն տղամարդիկ, սակայն կանայք ավելի պասիվ են քաղաքականության մեջ: «Նախագահի թեկնածուներից ոչ մեկի ծրագրում չեմ տեսնում մի դրույթ, որն էականորեն շոշափի կանանց շահերը»,- նշեց Թորոսյանը` հավելելով, որ չնայած հետևում է նախընտրական քարոզչությանը, սակայն թեկնածուներից ոչ մեկին ՀՀ նախագահ չի տեսնում:
Կուսակցությունը դեռ պետական ռեգիստրում չի գրանցվել, առաջիկայում նաև մարզերի կանայք կներգրավվեն այս կուսակցության մեջ: «Եթե լինի համախմբված կանանց կուսակցություն, եթե լինեն այնպիսի լծակներ, որ կինն ազատ իր կարծիքը հայտնի, 2018-ին միանշանակ Հայաստանի նախագահը կլինի կին»,- եզրափակեց ակումբի հյուրը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ