Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱԱԾ մեկուսարանից

Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱԱԾ մեկուսարանից
31.10.2025 | 10:57

«Բռնաճնշումների` ինձ ազատությունից զրկելու օրերի ընթացքում, չեմ կարողացել իմ զորակցությունն ու երախտագիտությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, հանրապետության տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի հասած հայերին, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին շիրակցիների հետ միասին, պաշտպանում էին Գյումրին։

Սիրելի՛ հայրենակիցներ, դուք դրսևորեցիք հաստատակամ կամք` միասնական դիմադրությամբ և խաղաղ բողոքի իրացմամբ` քաղաքապետարանում ու քաղաքապետարանից դուրս։ Վարդանանց հրապարակում էլ` հայոց երկու սուրբ տաճարների զանգերի ներքո, դեմ արտահայտվեցիք վայրագություններին` Երևանից բերված ոստիկանական ուժերի ծեծին ու ջարդին:

Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի չորս կանանց` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամ լինելուց: Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների` շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է` առանց ընդհատումների, «non stop» ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները:

Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթ օրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացվի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: Ե՛վ հույս, և՛ հավատք, և՛ սեր»

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ