Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ո՞ր Վարդան Օսկանյանին հավատամ»

«Ո՞ր Վարդան Օսկանյանին հավատամ»
04.10.2012 | 19:02

«Մենք արհեստականորեն միֆ ենք ստեղծել, այնինչ Օսկանյանի գործը շարքային, կրիմինալ երանգ ունի: ԲՀԿ-ն ԵԽԽՎ-ում տեքստեր է բաժանել, դուք ո՞վ եք, որ մեր անունից նման բաներ տարածեք: Մենք ձեզ ընտրել ենք, որ մեզ` ընտրողներիս հետ խորհրդակցելով` քայլեր անեք»,-երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Օգոստոսի 23, Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ, ում զայրացրել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի ակտիվ դերակատարումը այս հարցում: «Դուք իրավունք չունեք մատ թափ տալու և ասելու` մենք կհետևենք դատական գործընթացին,- նկատում է բանախոսը` միաժամանակ հավելելով,- Վարդան Օսկանյանին միջազգային խնդիր են դարձրել: ՈՒրիշ բան, եթե լիներ ազատամարտիկ, հայրենասեր: Նա մարտի 1-ի դեպքերն ընդունեց որպես օրինականության կլասիկ օրինակ: Իր ղեկավար եղած տարիներին հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարության ու օրինականության օազիս է, հենց աշխատանքից դուրս եկավ, ասաց` էս երկիրը խայտառակ երկիր է: Հիմա ո՞ր Վարդան Օսկանյանին հավատամ»: Այնուհետև բանախոսը հիշեցրեց այն յոթ դիվանագետներին, ում Օսկանյանն աշխատանքից ազատել էր, որոնք ընդամենը կարծիք էին հայտնել:

Սերոբյանը նաև չի ընդունում, որ այս ամենը քաղաքական պատվերի հետևանք է, քանի որ եթե Օսկանյանը նախագահի թեկնածության հավակնություն ունի, Սերժ Սարգսյանի համար «հոյակապ» մրցակից է: «Չտեսնված տարբերակ է: Ոչ ոք նրան ձայն չի տա: Մի տոկոսը հազիվ տա»,- ընդգծեց ակումբի հյուրը` հիշեցնելով, թե ժամանակին ինչպես Օսկանյանի որդին պետական մեքենայով վթար էր ենթարկվել, իսկ նրա բուժումը պետության փողերով եղավ: Անդրադառնալով քրեական գործին, նա շեշտեց. «Պանիրը միայն թակարդում է անվճար լինում: Եթե Հանթսմանը քո ծանոթը, բարեկամը չէր, ինչո՞ւ էր այդքան փող տալիս: Այս գործը փողերի յուրացման դասական օրինակ է»: ԲՀԿ-ի` ԱԺ նիստերը բոյկոտելն էլ Պուշկին Սերոբյանը բացատրում է այն հանգամանքով, որ այդ քաղաքական ուժի նախարարները հաշվետու ժամանակահատվածում նախարար են եղել, ու ԲՀԿ-ն չի կարող դեմ խոսել բյուջեի նախագծին: «Սա զուտ քաղաքական խաղ էր»,- եզրահանգեց Պուշկին Սերոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ