Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ինչ ըսես չեկավ մեր գլխին»

«Ինչ ըսես չեկավ մեր գլխին»
25.10.2012 | 17:16

Հայրաքաղաք Գյումրին մշտապես ուշադրության կենտրոնում է: Զարմանալիորեն այս քաղաքին են բաժին հասնում մեկը մյուսից «հազվագյուտ» դեմքեր: Վարդանիկի «արկածներից» չսթափված, հիմա էլ` Սամվել Բալասանյանի յուրահատուկ աշխատելաոճը: Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, վերջինս քաղաքապետարանում աշխատողներին լուրջ փորձությունների է ենթարկում. ով ընդունում է իր պայմանները, կշարունակի աշխատել, ով ոչ` հաջողություն: Ըստ այդմ, մի քանի ամիս պիտի անվճար աշխատեն, որպեսզի նոր համակարգիչներ ունենան: Ամենաուշագրավն այն է, որ հետագայում իրենց միջոցներով գնված համակարգիչները համարվելու են քաղաքապետարանի սեփականությունը:

Ի դեպ, այս փաստը չի վրիպել նաև Facebook-ի «ամենատես աչքից»: Գյումրեցի Արա Մելիքջանյանը, անդրադառնալով այս երևույթին, գրել է. «Կարծում եմ` ԱԺ-ում երկար աշխատանքը զրկել է իրեն սթափ մտածելակերպից: Չնայած Բալասանյանը մոռանում է, որ կյանքը բումերանգ է. որքան քեզնից հեռու ես նետում, այդքան շուտ է հետ գալիս: Ես մի բանի վրա եմ զարմանում, Բալասանյան, եթե խոստումներ ես տալիս չկատարելու պայմանով, ինչի համար են օդում կախված սուտ ու փուչ խոսքերը, թե տառապանքդ փորձ ունի: Չնայած քո պարագայում ես չեմ զարմանում: Օրինաց-ԲՀԿ-ՀՀԿ ու էլ չեմ կարող ասել թե մինչև ուր: Մի շատ լավ խոսք հիշեցի. «Ագռավի հետևն է կեղտոտ, բույնն է փոխում»: Կարելի է ասել, Սամվել Բալասանյանը, խաբելով, մատի վրա է ֆռռացնում բոլորին: Ձեր ցավը տանիմ, գյումրեցիներ ջան, ինչ ըսեմ: Ինչ ըսես չեկավ մեր գլխին, կամ ավելի ճիշտ, ով ըսես չեկավ մեր գլխին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ