Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սատանան մանրուքների մեջ է

Սատանան մանրուքների մեջ է
19.12.2012 | 14:48

ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» նախագիծը բուռն բանավեճի առիթ տվեց: Երբ ԱԺ խոսնակը ժամկետների հետ կապված հարց բարձրացրեց, ու զեկուցող, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանը վերստին պնդեց իր տեսակետը, Աբրահամյանը էլ չդիմացավ. «Դա քո կարծիքն է և քո կարծիքը մեզ համար պարտադիր չէ»: Նույն տոնայնության մեջ շարունակվեցին ՀՀԿ պատգամավորների գրոհները կառավարության վրա: Վահրամ Բաղդասարյանը նախ նկատեց, թե սա լավ օրենք է, բայց, քանի որ նոր հարկատեսակ է սահմանվում, չպետք է հապշտապ ընդունել: «Մարդիկ խուճապի մեջ կհայտնվեն` իմանալով, որ մեկ-երկու օրից հետո ընկնելու են տույժերի ու տուգանքների տակ: Զարմանում եմ ձեր համարձակության վրա, որ նոր հարկատեսակ եք տնտեսություն բերում ու սենց արագ: Ինձ շատ անհնագստացնում է` ինչ է լինելու այս հարցի ճակատագիրը մեկ կամ երեք տարի հետո»,-նկատեց պատգամավորը` վերջում ընդգծելով. «Արագ-արագ մի բերեք էս հարկը, որ կոճակ սեղմենք: Դրա համար էլ ժողովուրդն ասում է` կոճակ սեղմողներ եք: Լավ հարկ է, չպետք է այն այսպես փչացնենք»: Խոսրով Հարությունյանն էլ, «ոչ նալին, ոչ մեխին» սկզբունքով, հայտարարեց. «Մեր վեճը կառավարության հետ ընդամենը մանրուքների մեջ է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ