Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Լավ ա՝ քնած եմ էղել, թե չէ մի քսան հատ շարելու էի գլխին»

«Լավ ա՝ քնած եմ էղել, թե չէ մի քսան հատ շարելու էի գլխին»
02.06.2013 | 18:33

Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, այս գիշեր կրակոցներ են հնչել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ, որի հետևանքով մեկ հոգի մահացել է, երկուսը` հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը` նրա եղբայրը, որը ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է: Մյուս վիրավորը մարզպետի ազգականն է, միաժամանակ թիկնապահը:
Ֆոտոլրագրողին գորիսեցիները փոխանցել են, որ Սդղի լճում կերուխումի ժամանակ թեժ խոսակցություն է եղել մարզպետի և քաղաքապետի նախկին թեկնածուի միջև, որի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը նրան ապտակել է, վերջինս այդ մասին հայտնել է եղբորը, որից հետո էլ եղել են հիշյալ իրադարձությունները:
Կայքը նաև տեղեկացնում է, որ Սուրեն Խաչատրյանը չի ցանկացել դեպքի առնչությամբ մեկնաբանություններ տալ, միայն նետել է. «Լավ ա՝ քնած եմ էղել, թե չէ մի քսան հատ շարելու էի գլխին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ