Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Վարչապետը քավության նոխազ է»

«Վարչապետը քավության նոխազ է»
14.06.2013 | 14:23

«Վերջերս մի տեսակ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ: Նույնիսկ երեկվանից սկսած իմ մեջ զգացողություն կա պաշտպանելու վարչապետին»,- անդրադառնալով այս քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձած վարչապետի «օֆշորային» կարողությունների հարցին` ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` սահուն անցում կատարելով ՎՊ-ի հաշվետվությանը: «Համակարգն է այդպես: Այդ մարդիկ, ում մասին նշվում է, չեն կարող վարվել այլ կերպ, քան արել են: Բոլոր բնագավառներում աշխատելու համար հարկավոր է կեղծել: Իշխանի բերած թվերը շատ լավն են, բայց երրորդ արարը դրանց պատժելն է: Լինելո՞ւ է: Սա քաղաքական հնարք է էդ մարդկանց ձեռքի տակ պահելու ու պատժելու համար: Սովորական շոու երեք արարով»,-վստահեցրեց Մանուկյանը` հավելելով, որ Հովիկ Աբրահամյանի ընդդիմադիր ելույթը ևս «շոու» էր: «Ես ուրախ կլինեմ, եթե պատժվեն ղեկավարները, ոչ թե բանվորները կամ տրակտորիստները»,-նշեց ընդդիմադիր գործիչը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ