Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իսկ աշխատավարձը, էծի մորուքի պես, ո´չ երկարում է, ո´չ կարճանում

Իսկ աշխատավարձը, էծի մորուքի պես, ո´չ երկարում է, ո´չ կարճանում
19.07.2013 | 12:51

Գազի գնի թանկացմանը զուգահեռ, հատկապես գյուղերում ապրող մարդիկ այսօրվանից մտածում են, թե ձմռանն ինչպես են տաքանալու: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին: Գեղարքունիքի մարզի շատ համայնքների բնակիչներ սկսել են մեծ քանակությամբ փայտ գնել ու պահեստավորել: Հայտնի է, որ այս մարզում ոչ միայն ձմեռը երկար է տևում, այլև չափազանց խիստ է:
Կանխավ ապահովագրվելն ու մեծ քանակությամբ վառելափայտ գնելն էլ բացատրում են շատ պարզ: Նախ, ձմռանը գազ վառելով, պարտքի տակ ճռռալու են, հետո էլ, ո՞վ գիտի, կարող է մինչ այդ փայտն էլ թանկանա: Հայաստանում ապրել ու նման հաշվարկներ չանել, նշանակում է զրկվել օրվա հացից ու ձեռքն առնել պանդուխտի ցուպը: Այսօր, այս թանկացումների ֆոնին, հայ գյուղացուն այլ բան չի մնում, քան յուրաքանչյուր կոպեկը մտածված ծախսել, ապրել «գոտին» մշտապես ձգած, վախենալով է´լ «բեթարից»:
Իսկ «բեթարը» շատ սպասել չտվեց: Հիմա էլ թանկացավ տրանսպորտը: Ճիշտ է, քաղաքաբնակների համեմատ գյուղերում համեմատաբար քիչ են երթևեկում, սակայն էլի ծախսը մեծ է լինում: Եթե գազի թանկացման պարագայում կարելի էր մտածել այլընտրանքային ուղիների մասին, տրանսպորտի հարցում վիճակն անշտկելի է: «Լավագույն» դեպքում ողջ ազգը պիտի հեծանիվ քշի, վատագույն դեպքում` ապավինի սեփական ոտքերին:
Իրավիճակը շտկելու միայն մեկ ելք կա` «թանկացնել» նաև աշխատավարձը, որպեսզի մարդկանց ստացածն ու ծախսածը գոնե նույն մակարդակի վրա լինեն: Այլապես, օր օրի գները «թռնում» են, իսկ աշխատավարձը, էծի մորուքի պես, ո´չ երկարում է, ո´չ կարճանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ